Նախագիծ

20180207_114446

26.02.- 02.03.2018թ.

9.00-9.45 սաների ընդունում
9.45-10.00 առավոտյան նախավարժանք
10.30-11.00 — նախաճաշ, հերթապահները պատրաստում են նախաճաշի սեղանը
11.00-12.00 -գործունեություն
12.30-13.00 – Ճաշ
13.00-15.30 – Քուն (արի իմ սոխակ)
15.30-16.30 – Ետճաշիկ
16.30-17.00 – Սաների ճանապարհում

Երկուշաբթր –Դատարկում ենք ձվիկները , կարտոֆիլով տպում ենք ձվիկ
Երեքշաբթի- Զատկի տոնի զարդարանք թղթե ձվիկ
Չորեքշաբթի- Ռոդարիական մարզախաղեր
Հինգշաբթի- Երգի ուսուցում շաբաթվա երգեր`<<Օր պար, ճոր պար>><<Գնացեք տեսեք>><<Զնկլիկ>>,
Ուրբաթ- Ամեն ուրբաթ «Գարդենիա» ակումբում,
Մեր կանաչ այգին մեր ձեռքերով

Թումանյանական շարրք՝ Կռունկներ, Փիսոն, Մարտ, Քամի
Ոտանավորները ծափերով, դոփերով, շրխկաններով

Կռունկներ

Կը՛ռ, կը՛ռ, կռկռան,
Կռունկները հա՛ թռան,
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան:

ՄԱՐՏԸ
Ա˜խ, էսպե˜ս էլ գիժ ամիս,
Մարդու հանգիստ չի տալիս:
Էսօր ուրախ օր կանի ,
Վաղը` անձրև ու քամի.
Առավոտը` պայծառ օդ,
Կեսօրը` մութ ու ամպոտ:
Մե՛կ հագնում է սպիտակ,
Մե՛կ կանաչին է տալիս,
Մի օր ցուրտ է, մի օր տաք,
Մե՛կ խնդում է, մե°կ լալիս…
Ա˜խ , Էսպե˜ս էլ գիժ ամիս…

ՓԻՍՈՆ
Փիսոն, փիսոն մլավան,
Թավրիզ թողեց, փախան Վան,
Լեզուն թաթխան, երկար պոչ,
Ինչ որ ուզեց, ասին` ոչ:
Փիսոն գնաց գողեգող,
Փորը` դատարկ, սիրտը` դող:
Դունչը մեկնեց կովկիթին,
Շերեփն իջավ ճակատին:

Քամին
— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,
Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։

Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։
Մի վախիջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s