Այսօր այցելեցինք Արագածոտնի մարզ, Բյուրականի ՀՈԱԿ մանկապարտեզ: Հիանալի անձնակազմ, ջերմ բարեկամական հարաբերություններ: Մեզ շատ ջերմ ընդունեցին և հյուրասիրեցին: Նրանք ծանոթ էին մեր ծիսական երգերին, քանի որ մեզ մոտ վերապատրաստվել էին: Մեր շաը սիրելի տիկին Մարինեի հետ խաղացինք զատկախաղերը: Տնկեցինք թաղարները մայրիկների տոնի կապակցությամբ: Ռոդարիական խաղեր խաղացինք, ամրակներով «Մեծ լվացք» փռեցինք: Թափառեցինք Սուրբ Հովհաննես եկեղեցի, ապա ուղևորվեցինք դեպի Ամբերդ Ամրոց: Երկու եկեղեցիներում Հայր Մերը երգեցինք: Հիանալի և տպավորված օր ունեցանք: