Ապրիլի 16-20 նախադպրոցական հաստատությունների դաստիարակների վերապատրաստման հաշվետվություն

2018թ. 4-րդ փուլ  Ապրիլի 16-20
Ապրիլի 16-20 նույնպես հնգօրյա վերապատրաստումների հերթական փուլն էր։ Մեզ հյուր եկան տարբեր հանրակրթական պարտեզներից, մարզերից: Այս անգամ պատրաստվեցինք Համբարձման ծեսին:

Ապրիլի 16
Վերապատրաստման առաջին օրն էր: Բավականին հագեցած օր ունեցանք: Այսօր մեկնարկեց վերապատրաստման հերթական շաբաթը։ Մեզ մոտ Սպիտակ քաղաքից հյուր էր եկել ընկեր Քրիստինեն։ Ծանոթացանք ու անցանք գործի։ Օրը սկսեցինք մարզական խաղով, հետո տիկին Մարինեի հետ երգեցինք։ Հասցրեցինք նույնիսկ խաղալ մեր սիրելի օդապարիկով։ Այդ ամենին մասնակից եղան նաև ընկեր Քրիստինեն ու ընկեր Սյուզին։

Ապրիլի 17
Վերապատրաստման երկրորդ օրն էր: Մեր օրն այսօր մարզական էր։ Մի լավ մարզվեցինք, մարզական խաղեր խաղացինք։ Մեզ հյուր եկած ընկեր Քրիստինեին էլ մի լաաաա՜վ տանջեցինք։

Ապրիլի 18
Վերապատրաստման երրորդ օրն էր: Քանի որ պատրաստվում ենք համբարձման ծեսին: Առավոտը սկսեցինք դրսում՝ նախավարժանքով։ Պարապմունքը անցկացրեց ընկեր Քրիստինեն։ Համբարձման ծեսին ընդառաջ՝ երգելով պսակ պատրաստելու համար երգով գնացինք ծաղիկ հավաքելու։

 Ապրիլի 19
Վերապատրաստման չորրորդ օրն էր: Օրը մեզ մոտ ծիսական էր: Նախաճաշից հետո դրսում սկսեցինք նախավարժանքով։ Համբարձման ծեսին ընդառաջ՝ տիկին Մարինեի հետ միասին, երգելով պսակ պատրաստեցինք և դրեցինք մեր գլխին:

Գյումրեցի Լիանա Բարսեղյանի հետ գնացինք ջերմոց լաբարատորիա: Տիկին Շողիկը ծանոթացրեց <<Մանուշակ>> ծաղիկի հետ: Ցույց տվեց ինչպես ճիշտ տնկել:

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s