Աշխատանքային նախագիծ

02.05.- 05.05.2018թ.
08.45 — 09.30  Սաների դիմավորում և ընդունում բակում
09.30 — 10.30 Առավոտյան ծես
Առավոտյան ծեսը սկսվում է իրար ողջունելով: Այնուհետև երեխաները փոխում են   իրենց հագուստն  ու կոշիկները, ջրում են խմբասենյակի բույսերը,  ապա նախավարժանք  անում ու նախաճաշում:
Ծննդյան ծես
Շաբաթվա հեքիաթ՝ Դոնալդ Բիսեթ Անձրև
Ռոդարիական մարմնամարզություն
Ջերմոց լաբորատոիայում բույսերի խնամք

ԴՈՆԱԼԴ ԲԻՍԵԹ
ՀԵՔԻԱԹ ԱՆՁՐև

Վտվտիկն ու Խտտիկը ամպեր էին և  երկնքում էին ապրում: Նրանք ամբողջ օրը իրենց համար էս ու էն կողմ էին թռչում, ու ոչ մեկին չէին խանգարում: Արևն իր համար շողում էր, թռչունները երգում էին, երեխաները խաղում:
— Վտվտի՛կ, – ասաց Խտտիկը,- չիջնենք ներքև և բոլորին մի լավ թրջենք:
— Ճիշտ է, թե չէ պարապ- սարապ թռչելը ձանձրալի է:
Նրանք իջան և գետինը թրջեցին: Բայց մարդիկ դժգոհ էին:
— Ի °նչ թարս եղանակ է,- փնթփնթում էին նրանք:
— Կարծես դույլով թափեն, ա ¯յ քեզ տխուր օր:
-Արի գնանք այստեղից,- ասաց Խտտիկը:
Նրանք թռչում-գնում են , և անձրևը կտրվում է: Բոլորը   գոհ էին: Ամեն օր արևը շողում է, և շոգն օրեցօր ուժեղանում: Երկար ժամանակ ոչ մի անձրև չի գալիս: Խոտերը դեղնում և չորանում են , ծաղիկները` թոռոմում: Կովերը մնում են առանց խոտի և կաթ չեն տալիս: Պաղպաղակ պատրաստողը չի կարողանում կաթ գնել, որ պաղպաղակ պատրաստի: Երեխաները լաց են լինում և պաղպաղակ ուզում: Նչրանք  հագնում են բաճկոնները, բացում անձրևանոցները և դուրս գալիս փողոց: Այդ տեսնելով` մարդիկ զարմանում են.
— Իջնենք, տեսնենք՝ ի”նչ է պատահել:
Նրանք իջնում են  ներքև, ու նորից հորդ անձրև է գալիս:
— Ի ¯նչ հաճելի անձրև է,- ուրախանում եմ բոլորը;
— Վերջապես, ա ‘յ լավ օր:
Բոլորը  գոհ են` և’ Խտտիկն ու Վտվտիկը , և’ երեխաներն ու մեծերը:
Երեխաներն ու մեծերը ուրախացան, որովհետև անձրև էր գալիս, ուրախ օր էր, կովերը ուտում էին խոտը ու տալիս կաթ:

10.00-10.30 –Նախաճաշ
12.30 -13.00 —
Ճաշ
13.00 -15.00 — Քնի ծես
15.00 -15.30— Վերկաց
15.30 – 16.00 — Ետճաշ
16.00 – 16. 30 — Ազատ գործունեություն
16.30 -17.00 — Տուն ճանապարհում

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s