Վահան Սերոբյանի մուտքը Քոլեջ-պարտեզ:
Ջան, ունենք նոր ընկեր: Ինչպես ամեն ուրբաթ ջերմոց-լաբորատորիայում, այնպես էլ այս ուրբաթ Տիար Բլեյանի թոռնիկ՝ Վահանի հետ միասին, շարունակեցինք մեր նախագծային աշխատանքը: Ծովախոզուկների հետ ծանոթանալուց հետո, ընկերների հետ միասին փոխեցին ոսկե ձկնիկների ջուրը, այնուհետև Վահանը մեծ ոգևորությամբ ջրեց ծաղիկները: Քնեցրեց մայրիկը՝ Տաթև Բլեյանը, արթնանալուց հետո սկսեց ինքնուրույն ուտել փլավը: Շատ ուրախ օր ունեցանք:
Advertisements