«Ուսումնական Սասունիկ» նախագծի շրջանակներում, կրթահամալիրի դաստիարակներով և դասավանդողներով այցելեցինք Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի «Արմինե Կարապետի» անվան մանկապարտեզ: Մեզ դիմավորեցին ընկեր Աննան իր դաստիարակների հետ միասին: Խմբասենյակնեը շրջեցինք ու անցանք գործի:
Ռոդարիական խաղեր կազմակերպեցինք, մյուս խումբը՝ տիկին Մարինեի օգնությամբ պսակներ էին հյուսում, ամբողջ բակը դաշտաին ծաղիկներ էին: Մենք հենց այդտեղից էլ հավաքեցինք ծաղիկները պսակ և Ծաղկամոր տիկնիկը պատրաստելու համար:
Մեր պատրաստած պսակները և Ծաղկամոր տիկնիկը վերցրեցին և գնացինք գովք անելու: Ճանապարհին հանդիպեցինք աղբյուր, որից մի բուռ ջուր վերցրեցինք, ապա գովերգելով հասանք գյուղապետարան, այնտեղ էլ գյուղապետին գովեցինք, գնացինք տնետուն՝ ջուր հավաքելու:
Եղանք Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում: Այնտեղ մի քանի շարականներ երգեցինք: Խաղաղություն և հանգստություն էր տիրում:
Հիանալր և հագեցած օր ունեցանք: