Աշխատանքային նախագիծ

IMG_4341

28.05-01.06
Ընդունելություն
Առավոտյան ծես
Բույսերի,  միջավայրի խնամք,բակային աշխատանք
Ուրախ մարմնամարզություն` բակում
Լաբիրինթոս
Գնդակ – ցատկապարան- օղակ
երգ – պար – մարզախաղ
Շաբաթվա երգերը — «Ա˜յ, արևը»,«Դան, դան, դանեդան», «Ձիուկ»,«Ջա՜ն, ծաղիկ» ,«Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն» Արև, արև, ե՛կ, ե՛կ, Խնկի ծառը ծաղկել է
Շաբաթվա ոտանավորները — «Արտուտիկ», «Սագ», «Լուսաբաց», «Առավոտը գյուղում», «Շունը»
Աշխատանք տարբեր նյութերով- ջրաներկով, կավով,աղով, ավազով
Ջերմոց լաբորատոիայում բույսերի խնամք
10.00-10.30 –Նախաճաշ
12.30 -13.00 —
Ճաշ
13.00 -15.00 — Քնի ծես
15.00 -15.30— Վերկաց
15.30 – 16.00 — Ետճաշ
16.00 – 16. 30 — Ազատ գործունեություն
16.30 -17.00 — Տուն ճանապարհում

Մայիսի 29

9:00-9:30— Օդափոխում ենք խմբասենյակը, սաների դիմավորում
9:30-10:00 – ուրախ մարմնամարզույթուն, ծես Անտիվիրուս Կոմիտաս
10:15-11:00— նախաճաշ
11:00-12:00—Գույների ամրապնդում-<<Կարմիր օր >>
12:30-13:00— ճաշ
13:00-15:30– քնի կազմակերպում

Մայիսի 30

9:00-9:30- օդափոխում ենք խմբասենյակը, սաների դիմավորում
9:30-10:00-ուրախ մարմնամարզույթուն, Անտիվիրուս Կոմիտաս «Արև, արև, եկ, եկ»«Ձիուկ»«Գնացեք տեսեք՝ ով է կերել այծը»,  «Կոտ ու կես
10:15-11:00— նախաճաշ
11:00-12:00— Կապույտ օր
Արահետի պատրաստում-Անհրաժեշտ իրեր՝ ֆոմ, կպչուն ժապավեն, ոտնաթաթեր
12:30-13:00— ճաշ
13:00-15:30-քնի կազմակերպում

Մայիսի 31
9:00-9:30— օդափոխում ենք խմբասենյակը, սաների դիմավորում
9:30-10:00-ուրախ մարմնամարզույթուն, ծես Անտիվիրուս Կոմիտաս
10:15-11:00— նախաճաշ
11:00-12:00Դեղին օր
12:30-13:00— ճաշ
13:00-15:30-քնի կազմակերպում

Հունիսի 1

9:00-9:30— օդափոխում ենք խմբասենյակը, սաների դիմավորում
9:30-10:00-ուրախ մարմնամարզություն, ծես Անտիվիրուս Կոմիտաս
10:15-11:00— նախաճաշ
11:00-12:00Կանաչ օր
Ջերմոց-լաբորատորիա
Խմբային խաղ-օդապարիկ
12:30-13:00— ճաշ
13:00-15:30-քնի կազմակերպում

Խաղեր`<<Թաշկինակ>>
Թզուկներ և հսկաներ
Խաղացողները կանգնում են շրջանով: Երբ խաղավարն ասում է` հսկաներ և ձեռքը վեր բարձրացնում, բոլորը բարձրանում են ոտնաթաթերին, իսկ եթե ասում է` թզուկներ և ձեռքերը ներքև իջեցնում, կքանստում են: Խաղավարը խաղի ընթացքում ձեռքերի սխալ շարժումով շփոթեցնում է երեխաներին, պետք է ուշադիր լինեն, ով շփոթվում է, խաղից դուրս է գալիս:
Մուկն ու կատուն
Խաղում են 20-25 հոգով: Երեխաներից մեկը ընտրվում է մուկ, մյուսը` կատու: Երեխաները ձեռք-ձեռքի բռնած շրջան են կազմում, մուկը վազում է շրջանի շուրջը` կատվից փախչելով: Երեխաները օգնում են մկնիկին, որպեսզի մտնի շրջանի մեջ, որ կատուն չկարողանա բռնել նրան: Երբ բռնում է, ուրիշ զույգ է դառնում մուկ ու կատու:

Ղազարոս Աղայան «Լուսաբաց»

-Ծուղրուղո~ւ,
Աքլորը զիլ կանչեց թառին:
_Ճիկ-ճիկ, Ճիկ-ճիկ,
Զարթնեց մթնում ծիտը ծառին:
_Ծուղրուղո՜ւ,
Կանչեց ծեգին երկրորդ բերան:
_Հո-հո~, հո-հո~,
Նախիրն արդեն հանդը տարան:
_Ծուղրուղո՜ւ,
Լույսը բացվեց երրորդ կանչին:

Առավոտը գյուղում

Արեգակը դուրս է եկել

Պսպըղալով.
Շողքը հերթից ներս է ընկել
Շողշողալով.
Ծիտը ծառին կըչկըչում է
Ծըլվըլալով.
Ձորումն առուն քչքչում է
Վըշվըշալով.
Ծույլ տղայի քունն է տարել
Խռըմփալով.
Տրեխները շունն է տարել
Մըռմըռալով:

Սագ

Սագիկ-սագին, իմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես , շուտ մեծանաս,
ՈՒրախ ապրես, զվարճանաս:
Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկին,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր:

Հ. Թումանյան
ՇՈՒՆԸ

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես,
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ.

Ու տունն այսպես
Պահում եմ ես։
Թե գա մեզ մոտ
Մի հին ծանոթ,
Մոտն եմ վազում,

Պոչըս շարժում։
Բայց թե մի գող,
Չար կամեցող
Ուզի թաքուն
Մտնի մեր տուն,―

Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ահա այսպես
Հաչում եմ ես.
Հաֆ-հա՛ֆ, հաֆ-հա՛ֆ,
Ու տունն այպես
Պահում եմ ես։

Ալիսա գլորիկը

Մի աղջիկ կա: Նրան Ալիսա Գլորիկ են ասում: Հիմա  քեզ կպատմեմ նրա մասին: Գիտե՞ս՝ ինչո՞ւ են նրան «Գլորիկ» ասում: Որովհետև նա շարունակ գլորվում-ընկնում է, շարունակ ու ամեն տեղ: Մի անգամ պապը փնտրում է նրան, որ պարտեզ տանի.
_ Ալիսա՜… որտե՞ղ ես:
_ Այստեղ եմ, պապի՜կ:
_ Որտե՞ղ՝ այստեղ:
_ Եսիմ…:  Զարթուցիչի մեջ:
Այո՛, պատկերացնո՞ւմ ես, զարթուցիչի մեջ էր…Նա ուզել է իմանալ, թե ի՞նչն է այնտեղ շարունակ տկտկում: Այնքա՜ն է ուզել, այնքան, որ բացել  է ժամացույցի ետևի դռնակը և մի ակնթարթում ընկել անիվների ու զսպանակների մեջ: Հիմա նա ստիպված է շարունակ ցատկոտել անիվի մի ատամից մյուսը, որպեսզի ընկնի խելացի պտուտակների տակ, որոնք հա պտտվում են և կրկնում.«Թի՛կ-թա՛կ, թի՛կ-թա՛կ…»:
Մի անգամ էլ պապը կանչում է նրան նախաճաշի.
_ Ալիսա՜… Որտե՞ղ ես:
_ Այստեղ եմ, պապի՜կ:
_ Ո՞րտեղ՝ այստեղ:
_ Դե այստե՛ղ էլի, հենց կողքիդ շշի մեջ…:
_ Ինչպե՞ս ընկար այդտեղ:
_ Ես շատ ծարավ էի, ուզեցի շշից ջուր խմել, ու՝ թրը՛մփ…  ընկա մեջը…
Էս Ալիսան  ընկել էր ջրով լցված շշի մեջ և հիմա ստիպված  շարունակ ոտքերն էր  շարժում ու ձեռքերով թիավարում, որպեսզի չխեղդվի: Լավ է, որ ամռանը, երբ նրան տարել էին Սպերլոնգ (ծովափնյա քաղաք Իտալիայում), սովորել էր գորտի նման լող տալ:
_ Մի քիչ դիմացիր, հիմա ես քեզ կհանեմ:
Պապը շշի մեջ բարակ թոկ իջեցրեց: Ալիսան ճարպկորեն բարձրացավ այդ պարանով և դուրս եկավ շշից: Հենց այդ ժամանակ էլ նա հասկացավ, թե որքան օգտակար է սպորտով զբաղվելը:
Մի անգամ էլ Ալիսան կորավ: Ե՛վ պապն էր նրան փնտրում, և՛ տատն էր նրան փնտրում, և՛ հարևանուհին էր փնտրում, այն հարևանուհին, որ ամեն օր գալիս էր նրանց տուն՝պապիկի լրագիրը կարդալու. այդպես նա քառասուն լիրա էր տնտեսում:
_ Տե՛ր Աստված, ա՛յ քեզ դժբախտություն,-շշնջում էր սարսափահար տատը: _Ի՞նչ պիտի անենք, եթե չգտնենք նրան մինչև հոր ու մոր վերադարձը:
_ Ալիսա՜… Ալիսա՜… Որտե՞ղ ես… Ալիսա՜…:
Բայց այս անգամ Ալիսան չէր պատասխանում և չէր էլ կարող պատասխանել: Խոհանոցով անցնելիս նա իր հետաքրքրասեր քիթը խոթեց այն դարակի մեջ, որտեղ պահում էին սփռոցներն ու անձեռոցիկները: Ուզեց նայել դարակի մեջ, և… գլորվեց ներս: Գլորվեց ու… ու քնեց փափուկ սփռոցների մեջ: Ինչ-որ մեկը անցնելիս դարակը ետ հրեց: Հա՜, ո՞ւմ մտքով կանցներ, որ Ալիսան այնտեղ է: Երբ նա արթնացավ, տեսավ, որ շուրջը մութ-մութ է, բայց  բոլորովին էլ չվախեցավ. մի անգամ նա գլորվել էր լվացարանի խողովակը, ա՛յ, այնտեղ շատ ավելի մութ էր…
«Շուտով երևի ընթրիքի համար սեղան կգցեն, կուզենան սփռոցը հանել ու կգտնեն ինձ»: Բայց ինչպե՞ս կարող էին   ընթրիքի մասին մտածել, երբ Ալիսան կորել էր, չկար ու չկար:  Ոչ-ոք էլ չհիշեց ընթրիքի մասին: Երեկոյան, երբ վերադարձան Ալիսայի հայրն ու մայրը, նրանք բարկացան տատի ու պապի վրա:
_ Այդպե՞ս եք երեխա խնամում:
_ Մեր երեխաները լվացարանների մեջ չէին գլորվում,-արդարացան պապն ու տատը:-Մեր ժամանակներում երեխաները շա՜տ-շատ մահճակալից էին գլորվում, բայց դրանից մեծ վնաս չէր լինում, միայն ճակատներին մի փոքրիկ ուռուցք էր գոյանում:
Ալիսան սպասեց-սպասեց, ձանձրացավ, մի կողմ քաշեց սփռոցներն ու անձեռոցիկները, հասավ դարակի հատակին և ամբողջ ուժով սկսեց ոտքերով դոփել: «Թը՛խկ… թը՛խկ… թը՛խկ…»:
_Սսս…,-ասաց հայրիկը,-ոնց որ թե ինչ-որ տեղ թակում են:
Ալիսան սկսեց ավելի ուժեղ թակել՝ թ՛խկ… թը՛խկ… թը՛խկ…:
Դու  պետք է տեսնեիր, թե ինչպես էին նրան գրկում ու համբուրում, երբ գտան դարակում…:  Իսկ Ալիսա՞ն… Նա օգտվեց առիթից և գլորվեց հայրիկի բաճկոնի գրպանը: Երբ նրան հանում էին այնտեղից, նա ամբողջությամբ ներկված էր թանաքով, որովհետև խելքին փչել էր խաղալ հայրիկի ինքնահոսով: 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s