Դիպլոմային աշխատանք

ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՔՈԼԵՋ

ՍՅՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ՝ ԾԵՍՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ

ՓՈՐՁԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ԴԻՊԼՈՄԱՅԻՆԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԻՆԳԱ ԱՆՏՈՆՅԱՆ

ՀՀ ք․ ԵՐԵՎԱՆ 2018թ․

           ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

  • Ներածություն
  • Մանկավարժականմեթոդներ
  • Խոսքիզարգացում
  • Երաժշտություն
  • Ֆիզիկական զարգացում
  • Ծիսական խաղերի դերն ու նշանակությունը
  • Ծեսի կիրառությունը ընտանիքում
  • Եզրակացություն

 

Ներածություն

 

Ազգային ծեսն այն միջավայրն է, ուր բացահայտվում և տրվում են մարդկային հնարավորությունների սահմանները ամբողջությամբ՝ անկախ ազգությունից : Այն երեխայի զարգացման համար ստեղծում է պարարտ հող՝ մի շարք խնդիրների լուծման համար:

Երեխան ստեղծել է այնպիսի խաղեր, որտեղ օգտագործել և ցուցադրել է իր մտավոր և ֆիզիկական կարողությունները, ստեղծագործական երևակայությունը: Խաղի միջոցով լուծվում են խնդիրներ, որոնք կյանքը դնում է մանկան թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր, թե՛ հոգևոր զարգացման ընթացքի վրա: Հենց այս պատճառով էլ խաղը դառնում է ծիսական միջավայրում ներառվելու միջոց: Ամեն տարիք իր չափով է ներառվում այդ գործընթացին, խաղում իր տարիքին բնորոշ հմտությամբ: Զարգանում է իրավիճակն ըմբռնելու կարողությունը, մտքի ճկունությունը, երևակայությունը, հիշողությունը, ուշադրությունը, կամքը, ինքնուրույն աշխատելու, վերլուծելու, համադրելու, շոշափելու, ուսումնասիրելու, իր դիտողությունները հաղորդելու կարողությունը, երևույթների մեջ կապ գտնելու, ճիշտ կողմնորոշվելու, շարժումներին տիրապետելու կարողությունը, հարստացնում է բառապաշարը և այլն: Ազգային ծեսերի խաղարկման մեջ մանուկը հիմնականում կարող է ընդգրկվել իր տարիքին համապատասխան ծիսական գործողություններ կատարելով, ծիսական և մանկական խաղեր խաղալով: Ծեսն ամբողջությամբ իմանալու, ըմբռնելու և իրենը դարձնելու համար հարկավոր է անպայման մասնակից լինել, ներառվել նախապատրաստման գործընթացին, ծիսական միջավայրի ստեղծմանը, միասին պատրաստել ծիսական պարագաներ, ծիսական կերակուրներ, սովորել ծիսական ազգային երգեր, պարեր, ծեսի խաղարկման ընթացքում իմանալ իր դերը, գործողությունների այն բաժինը, որն իրենն է: Իսկ մեծերն էլ պետք է իմանան, որ այդ ամենը հավասարապես հարկավոր է բոլորին, ըստ այդմ էլ՝ բոլորը հավասար մասնակից են՝ իրենց կարողությունների սահմաններում: Այս դեպքում երեխան, ինչպես նաև մեծը, կլինի ծեսն իմացող, կրող, փոխանցող: Շատ կարևոր է այս ամենը ներմուծել ընտանեկան միջավայր, որտեղ հարազատ մարդկանց հետ երեխան ավելի վստահ  կգործի՝ ժառանգելով ազգային մշակութային արժեքներ:

 

Մանկավարժական մեթոդներ

Բնության մեջ ապրող երեխան ճարպիկ է, գործունյա, անվախ, ուժեղ, խելացի, սրամիտ, համարձակ և այլն, որովհետև միայն այդպիսի հատկություններ ունեցողը կարող է ոչ միայն գոյատևել այդ միջավայրում, այլև լիարժեք անդամը լինել, մասնակից լինել միջավայրի ինչպես ամենօրյա գործունեությանը, այնպես էլ իր անձնային հետաքրքիր որակներով այն փոխել, զարգացնել: Նախադպրոցական մանկավարժության առարկան դաստիարակության գործընթացն է, նրա նպատակը, խնդիրները, բովանդակությունը, ձևերը, մեթոդները, նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակության միջոցները: Նախադպրոցական կրթությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի՝

մտավոր

հոգեկան

ֆիզիկական

խնամքին

առողջության պահպանմանը

սոցիալական ներառմանը

տարիքին համապատասխան զարգացմանը

ինքնասպասարկմանը

սոցիալիզացիային

կյանքի հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը

երեխայի իրավունքների պաշտպանությանը

նրա արժանապատվության նկատմամբ հարգանքին

երեխայի անհատականության ձևավորմանը

տարրական կրթությանն արդյունավետ նախապատրաստմանն ու սահուն անցմանը…

Ազգային ծեսերը անհրաժեշտ է դարձնել մեր կյանքի անբաժան մասը՝ սկսելով  նախակրթարանից , այնուհետև դպրոցներում մեծ դեր հատկացնել մեր ազգային ծեսերի ուսումնասիրությանը, երեխաներին դրա մասնիկը դարձնելով կարելի է իրագործել բոլոր ծեսերը ինչ որ մի տեղ նոր տարրեր ներմուծելով որպեսզի երեխաներին էլ հետաքրքիր և ուսուցողական լինի, որտեղ նրանք կարող են երգել , պարել խաղալ և ճանաչել մեր ազգայինը:

 

Ծիսական բանահյուսությունը հայկական բանավոր ավանդության վաղնջական և կարևոր բաղադրիչներից է. նրա տեսակներն ու ենթատեսակներն են անեծքները, օրհնանք-մաղթանքները, երդումները, հմայական աղոթքները, ծիսատոնական տարբեր բնույթի երգերը, խաղերն ու բանաձևերը։

 

Ծրագրի նպատակն է ծեսը, տոնը սովորողինը, երեխայինը դարձնել , որ նա իրեն մասնակից ու փոխանցող զգա: Խնդրին իրագործման համար առաջարկվում է .

 

Ծանոթանալ ազգային տոներին և ծեսերին

Ծեսը վերականգնել, նրան նոր կյանք տալ

Ծեսերը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո ՝ որոշում ենք, թե ինչ ճանապարհ են անցնելու երեխաները ՝ ծիսակատարությանը նախապատրաստվելիս: Առաջին և ամենակարևոր աշխատանքը   ծեսի մասին տեղեկատվություն հավաքելն է  տարբեր աղբյուրներից:

Նախադպրոցական տարիքի երեխաները՝ 2-4 տարեկան/կարող են մանկական բանահավաքություն կատարել ծնողների օգնությամբ . մեծերից օրհնանքներ, խաղիկներ, հաշվերգեր, ասույթներ սովորել,, պարզել, թե ինչ սովորույթներ են եղել, որոնք են պահպանվել, հետո խմբում, տանը  ներկայացնել դրանք: Որպես դիտարկող-վերլուծող մայրիկ, խմբում , ընտանիքում կարելի է ոչ միայն նկարել տարբեր ծիսական հերոսներ, ծիսական պատկերներ, խաղալ ծիսական խաղեր, բեմականացնել ավանդական ծիսական երգերը, այլ նաև ծեսը զարգացնել մարզական ակտիվ միջավայրում։

Խոսքի զարգացում

Հատկապես որպես կրկնակի մայրիկ ամենամեծ ուշադրություն անհրաժեշտ է դարձնել երեխայի արտասանությանը: Արտասանության նախնական ձևը բացականչությունն է: Երեխան բացականչում է, արտահայտում է որոշ զգացումներ և նմանակում բնության ու կենդանիների ձայները: Հատկապես թոթովախոսության այս փուլում բացառիկ դերախաղաց են ծեսերը, որովհետև զգացումների արտահայտման, հավեսի, համով ուրախության անարգել  հնարավորություն են : Մանկան ծանոթ ձայներին և բացականչություններին կարելի է ավելացնել նորերը՝ առաջնորդվելով ուսուցման հնարամիտ ձևերով:

Երաժշտություն

Երաժշտական դաստիարակության նպատակն է երեխաների մեջ ձևավորել հետաքրքրություն երաժշտության տարբեր ժանրերի նկատմամբ, զարգացնել երաժշտության ընկալումը, ձևավորել կատարողական ունակություններ, նպաստել ռիթմի ընկալմանը և երաժշտության տակ կատարվող ռիթմիկ շարժումների դրսևորմանը պարերում, երաժշտական խաղերում և այլ     իմպրովիզացիոն իրավիճակներում: Երաժշտական դաստիարակությունը անհրաժեշտաբար անհրաժեշտ է հենց երեխայի բարուրից։ Ծնողները որպես հեղինակություն և ունենալով բավարար փորձ լուրջ հուզական կապ են ստեղծում միմյանց միջև երաժշտության միջոցով, որովհետև երեխայի հետ կապված բոլոր խնդիրներն առաջանում են ընտանիքում, մասնավորապես` վարքային ագրեսիվ դրսեւորումները, եթե իհարկե երեխան չունի հիվանդություն: Հատկապես 3-5 տարեկան հասակը շատ կարեւոր է երեխայի համար, քանի որ այդ շրջանում ձեւավորվում է նրա «ես»-ը:  Ծեսը այս առումով խիստ կարևոր է, որովհետև ծիսական երգերը, օրորոցայինները և՛ պարզ են, և՛ հիշվող, և՛ տրամադրություն փոխանցող․․․․Այս պահին , որպես նորածին բալիկի մայրիկ, խիստ կարևորում եմ ժամանկակ առ ժամանակ փոքրիկիս երգունկնդրումը արթուն ժամերին, քնացնելու համար ընտրված փոքրիկ, բայց հիշվող նանիկները…… Ինձ համար լավագույն օրինակ էր պարտեզում քնի այսօրինակ կազմակերպումը (դիտել 4.25 րոպեից):

Ֆիզիկական զարգացում

 

Ֆիզիկական դաստիարակությունը սկսվում է հենց մարդու ծննդյան օրվանից։ Ֆիզիկական դաստիարակության նպատակը  երեխաների մոտ կյանքի առողջ ապրելակերպի ձևավորումն է։ Թվում է՝ իմ դեպքում ծեսով ֆիզիկական դաստիարակություն դժվար թե ստացվի, սակայն ակամայից վերլուծելով նաև սեփական փորձս միանգամից հասկանում եմ, որ ֆիզիկական դսատիարակության գլխավոր հիմնաքարը ծեսերի միջոցով սերնդեսերունդ միմյանց փոխանցվող բակային շարժախաղերն են, որոնք առաջացել են հիմնականում ընտանիքում, աշխատանքի ընթացքում……..Չորսամյա տղաս այս պահին ինձ համար լավագույն օրինակն է, որի սիրած խաղը շա՜տ տարածված գոտեմարտն է հայրիկի հետ: Որքան ինձ հայտնի է, գոտեմարտի տեսակներ են գյուլաշը, կոխը, յարխուշտան……

 

Խաղը

Խաղալու համար երեխան պետք է ցանկանա անել այն, ինչ անում է։ Նա կարող է գործողությունն ինքն ընտրել ընտրած լինել, կամ ընդունի ուսուցչի առաջար­կը, բայց նա դա պետք է ազատ ընտրություն լինի։ Խաղը երեխայի համար կարևոր է և լուրջ։ Երբ երեխան իր կամքով, ազատ և անվերջ շփվում է այլ մարդկանց կամ իրերի հետ և պահպանում է իր բուռն հետաքրքրությունը, նա սովորում է։ Հետազոտության, փորձի և սխալի խելամիտ վերլուծության միջոցով նա իր համար բացահայտում է աշխարհում տիրող ամենախորիմաստ և հիմնավոր համակարգերն ու կաոուցվածքները։

Խաղը երեխային հնարավորություն է տալիս զննել, ստուգել, զարգացնել մտքեր և գաղափարներ, և փորձելով ու սխալվելով՝ սովորել։ Խաղի մեջ սպասվելիք արդյունք կամ ճիշտ պատասխան չկա։

Ի վերջո, ինչպես հայտնի է, երեխայի աշխատանքը խաղն է։ 

Խաղալու համար երեխան պետք է փոխներգործի որևէ իրի կամ մարդու հետ։ Գործողությունը փոխադարձ է, քանի որ անգամ իրերն են փոխգործում, երբ դրանցով խաղում են։ Երբ երեխան որևէ բան է անում իրի, օրինակ՝ խաղալիքի, կամ մարդու հետ, այն հակազդում է, և երեխան համապատասխանաբար հարմարեցնում է իր հաջորդ գործողությունը, նա խաղում է։ Իսկ երբ երեխան պասիվ դիտում է (օրինակ՝ հեռուստացույց) կամ լսում (օրինակ՝ լսում է ուսուցչին, որը ինչ-որ բան է բացատրում) նա չի խաղում։ Իրականում խենթանալիք էր պրակտիկան, որ կազմակերպված էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջում, 2-4 տարեկանների խմբում: Միջավայր , ուր ծիսական երգով պարզապես խաղում են, տրամադրություն ու գույն փոխանցում այնպես, որ իմ ծանր հղիությունը չէր խանգարում՝ միանալու օրվա տոնին:

 

Ծեսը ընտանիքում

Սերունդների միջև առկա տարածությունը կամ ճեղքվածքը ընտանիքի կարևորագույն խոչընդոտներից մեկն է: Այլևս անցյալի պես ընտանիքը, ավանդույթները և ավանդական ծեսերը հասարակական կյանքին ծանոթանալու միակ աղբյուրը չեն համարվում և ներկա դրությամբ միջավայրի տեղեկատվությունն ու վիրտուալ կապերը հասարակության մեջ ընդգրկվելու պայմանների մի մասն են համարվում, որոնք ավելի մեծ ուշադրության են արժանանում և երբեմն էլ նվազագույնի են հասցնում ընտանիքի և ավանդույթների ազդեցությունը: Ծնողները երբեմն մոռանալով զավակների հետ իրենց սերնդի տարբերությունները, նրանց չեն դաստիարակում ապագա կյանքի համար՝ անտեսելով մանկապարտեզի հետ համագործակցությունը: Ծնողները նույնպես պիտի տեղեկություններ ձեռք բերեն տեղեկատվական նոր դաշտի, նորօրյա առաջադիմությունների և տեխնոլոգիաների վերաբերյալ, որպեսզի կարողանան և՛ օգնեն իրենց զավակներին և՛ կարողանան հսկել նրանց գործունեությունը: Այդ ոլորտին ծանոթանալով ծնողները կարող են ավելի լավ ընկալել իրենց զավակների կարիքներն ու պայմանները: Գիտելիքն ու փորձը, որ ձեռք բերեցի Քոլեջում ուսումնառության ընթացքում՝ երկրորդ երեխայիս ծնունդով, նոր հեռանկարներ և հնարավորություններ ընձեռեց ինձ՝ նորովի կազմակերպելու երեխաներիս, ամուսնուս և ընտանիքի մյուս անդամների հետ կապը: Ծեսով ուսուցման նորոգող մանկավարժությունը ազգապահպահության լուրջ բաղկացուցիչ է:

 

Եզրակացություն

Յուրաքանչյուր սերունդ ապրում է իր ժամանակաշրջանում: Այդուհանդերձ կարիք ունի նախորդ սերնդի փորձառություններին ու նրանց ցույց տված ուղղություններին: Պարտեզից ընտանիք մտնող ծեսով ես՝ որպես ծնող սովորցի զրուցելու կուլտուրան, համբերատարությունը և ճկունությունը, որպեսզի կարողանամ ցույց տալ ազգային սովորությունները  փոխանցելու տրամաբանական վերաբերմունքը: Առավել խորն ընկալեցի ժամանակի ու հասարակության թելադրած պայմանները, զավակներիս ազատության գիտակցված գինը: Եթե ընտանիքում անտեսվեն ծիսական, կրոնական ուսուցումները և ժամանակի ընթացքում փոքրահասակներին չուսուցանեն , ապա ընտանիք-պարտեզ  համագործակցության ներդաշնակությունը անպայման կխոտորվի:

Իմ ողջ պրակտիկան ցույց տվեց, որ որպես ծնողներ մենք կարևորագույն ուսուցիչն եք մեր երեխայի կյանքում, որովհետև նրանց համար ճիշտ ընտրված կրթական միջավայրը միայն կնախապատրաստի նրանց կյանքի գործունեության բոլոր ձևերում՝ դարձնելով բնասեր, ազատ, աշխույժ, ինքնուրույն, բարի։

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s