Դիպլոմային աշխատանք

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ

Դիպլոմային  Նախագիծ

Նախադպրոցական կրթություն

Թեմա` Ազգային ծիսական շարժուն խաղերի դերը ֆիզիկական զարգացման գործում

Ուսանող՝    Ավագյան Ամալյա Հայկի

Նախագծի ղեկավար՝   Անտոնյան Ինգա

Քաղաք Երևան  2018թ.

Բովանդակություն

Գլուխ I Ազգային ծիսական շարժուն խաղերի դասակարգումը և դրանց առանձնահատկությունները

Գլուխ II Ազգային ծիսական շարժուն խաղերի անցկացման մեթոդիկան

  • Շարժուն խաղերի անցկացման մեթոդիկայի առանձնահատկությունները փոքրերի խմբերում
  • Շարժուն խաղերի անցկացման մեթոդիկայի առանձնահատկությունները միջին խմբերում

Գլուխ III Ազգային ծիսական շարժուն խաղերին ուղղված պահանջները և համապատասխան տեսակները

Գլուխ IV Ազգային ծիսական շարժուն խաղերի նպատակները, նշանակությունը և խնդիրներ

Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ

Ներածություն

Խաղն առաջնային դեր ունի նախադպրոցական երեխայի զարգացման, դաստիարակության, աշխարհընկալման գործում: Դաստիարակը խաղի բովանդակությունը ճիշտ օգտագործելու դեպքում կարող է հասնել երեխայի մեջ դրական և կարևոր որակների ու հատկությունների ձևավորմանն ու դրանց հետագա զարգացմանը: Խաղը երեխայի միակ և ամենասիրած զաբաղմունքն է: Երեխան խաղում է ցանկացած պահին և միշտ: Այն թույլ է տալիս բավարարել շատ պահանջմունքներ, ինչպես օրինակ`​զվարճանքի, հետաքրքրության, հավաքված էներգիայի օգտագործումը, ինքնահաստատումը և այլն: Խաղը տալիս է հնարավորություններ երեխային ընդլայնելու և զարգացնելու արդեն ձեռք բերած ընդունակությունները: Խաղն երեխայից պահանջում է այնպիսի որակներ, ինչպիսիք են շփվողականությունը, նախաձեռող լինելը, իր գործողությունները հասակակիցների գործողությունների հետ կորդինացնելու ընդունակությունը: Խաղերի միջոցով երեխաները փորձում են արտահայտել իրենց զգացմունքները, լուծել ներքին կոնֆլիկտները, բարձրացնում են ինքնագնահատականը:Ազգային ծիսական շարժախաղերը խաղային գործունեության այնպիսի ձև են, որտեղ ցայտուն կերպով արտահայտվում է շարժման դերը. դրանք կազմված են տարբեր բնույթի շարժումներից (քայլք, վազք, ցատք, մագլցում և այլն): Շարժուն խաղերն ազդում են երեխայի բնավորության դրական գծերի, բարոյական որակների, գեղագիտական զգացումների ձևավորման վրա (ընկերասիրություն, համաձայնություն, վճռականություն, գեղեցիկը տեսնելու ունակություն`խաղում, շրջապատում, ընկերական փոխհարաբերություններում): Հնարավոր չէ երեխաներին պատկերացնել առանց խաղի, որովհետև խաղը երեխաների բնական ուղեկիցն է: Խաղում ակտիվ շարժուն գործունեությունը մարզում է երեխայի նյարդային համակարգը:

Շարժախաղերում բնորոշ է երեխայի շարժումների ինքնուրույն օգտագործումը, նոր շարժումների ստեղծումը: Խաղերը հնարավորություն են տալիս երեխաներին մտնել դերի մեջ, կատարել նմանողական շարժումներ տվյալ խաղի ընթացքում: Երեխաները կարողանում են կատարել մտքերի փոխանակություն, արտասանել կարճ ոտանավորներ:

Խաղերն իրենց բովանդակությամբ և ձևով մատչելի են բոլոր տարիքի երեխաների համար: Նրանք խաղում են տարբեր բովանդակության, շարժունակության և իրենց պահում բնական, առանց լարվածության, անկեղծորեն դրսևորում բնավորության դրական և բացասական գծերը, դա էլ իր հերթին հնարավորություն է տալիս դաստիարակին ծանոթանալու յուրաքանչյուր երեխայի անհատական առանձնահատկություններին և ներգործելու դրանց վրա` տալով որոշակի դրական ուղղվածություն:

Սույն աշխատանքի նպատակն է  ցույց տալ ազգային ծիսական շարժուն խաղերի դերակատարումը երեխաների բազմակողմանի զարգացման գործում: Նպատակից էլ բխում են հետևյալ  խնդիրները.

  • Ազգային ծիսական շարժախաղերի միջոցով գլխուղեղի,սրտի և շնչառական համակարգերի բարելավում:
  • Ազգային ծիսական շարժախաղերի միջոցով օգնել երեխային ճանաչել իր մարմինը,բացահայտել շարժողական կարողությունները:
  • .Դաստիարակել բարոյական որակներ և համագործակցելու հմտություններ:
  • Նպաստել երեխայի անհատականության բազմակողմանիդաստիարակությանն:
  • Զարգացնել մտածողությունըպատկերացումըռիթմիզգացումը:
  • Սովորցնել կանոններին հետևելգործել խաղի փոփոխվողպայմաններում:
  • Սովորեցնել ենթարկվել ընդհանուր պահանջներինլինելանկեղծկարեկցելօգնել միմյանց:
  • Ձևավորել արագությունուժդիմացկունությունճարպկություն:
  • Օգնել տիրապետել տարածական տերմինաբանությանը:
  • Օգնել հարմարվել կոլեկտիվում:

 

Ըստ այդմ աշխատանքը ստորաբաժանել ենք մի քանի գլուխների, համապատսխան ենթագլուխներով:  Ներկայացրել ենք աշխատանքի էությունը: Գլուխ I-ում` «Ազգային ծիսական շարժուն խաղերի դասակարգումը և դրանց առանձնահատկությունները», ներկայացրել ենք ազգային ծիսական շարժուն խաղերի երեք հիմնական տեսակներն իրենց ենթատեսակներով և դրանց առնաձնհատկություններով:

Գլուխ II-ում` «Ազգային ծիսական շարժուն խաղերի անցկացման մեթոդիկան», ներկայացրել ենք երկու առանձին ենթագլուխներով` «Շարժուն խաղերի անցկացման մեթոդիկայի առանձնահատկությունները փոքրերի խմբերում» և «Շարժուն խաղերի անցկացման մեթոդիկայի առանձնահատկությունները միջին խմբերում»: Առանձնակի անդրադարձել ենք շարժուն խաղերի նախապատրաստումից մինչև այն ավարտելու մեթոդական հիմքերին: Քանի որ մեթոդի ճիշտ ընտրության դեպքում միայն կարելի կլինի հասնել դրական արդյունքի, և բավարարել ստորև ներկայացված պահանջները:

Ըստ այդմ, գլուխ III-ում ներկայացրել ենք «Ազգային ծիսական շարժուն խաղերին ուղղված պահանջները և համապատասխան տեսակները»: Այստեղ փորձել ենք ցույց տալ և ապա կապ ստեղծել, որ, գիտակցելով բոլոր այն պահանջները, որոնք պետք է իրականացնենք, կգիտակցենք և շարժուն խաղերի ողջ դերակատարումն ու նշանակությունը երեխայի համադաշնակ զարգացման մեջ:

Գլուխ IV-ում` «Ազգային ծիսական շարժուն խաղերի նպատակները, նշանակությունը և խնդիրները», ընդհարացրել ենք աշխատանքում առկա իմաստաբանական ծանրաբեռնվածությունը, վերջնական տեսքի են բերել շարժախաղերի դերը, նպատակներն ու խնդիրները ընդհանուր մանկավարժության տեսանկյունից:

Վերջաբանում ամփոփ ներկայացրել ենք վերը ներկայացված չորս գլուխները:

Օգտագործված գրականության ցանկում առկա են բոլոր այն հղումները, աշխատանքներն ու հոդվածները որոնք օգտագործվել և կապ ունեն մեր թեմայի հետ:

 Գլուխ I Ազգային ծիսական շարժուն խաղերի դասակարգումը ևդրանց առանձնահատկությունները

Ընդհանուր առմամբ, խաղը երեխայի ակտիվ գործունեության տեսակ է, որը սովորաբար շրջապատող աշխարհի, մեծերի գործողությունների և փոխհարաբերությունների ընդօրինակումն է։ Մանկական խաղերն իրենց ծագումով, բնույթով և բովանդակությամբ սոցիալական են, կրում են ազգային, ժողովրդական բնույթ և փոխանցվում են սերնդեսերունդ։ Դրանցում ձևավորվում և դրսևորվում է աշխարհը ճանաչելու, նրա վրա ներգործելու երեխայի պահանջը, զարգանում են նրա կամային, ֆիզիկական հատկությունները։

Մանկավարժության մեջ տարբերում են մանիպուլացված (մինչև 3 տարեկանների), սյուժետային (դերային, թատերականացված, բեմականացված), դիդակտիկ և շարժական մանկական խաղեր։

Մսուրային տարիքի երեխաներին խաղի ընթացքում սովորեցնում են առարկաներով գործողություններ կատարել, ծանոթացնում են դրանց ձևին, գույնին, նշանակությանը և այլն։

Նախադպրոցականների սյուժետային խաղերի համար հաճախ փոքրածավալ թեմաներ են ընտրվում գեղարվեստական գրքերից, ռադիո և հեռուստատեսային հաղորդումներից, մանկական ու ժողովրդական հեքիաթներից։ Խաղն սկսվում է դերերի բաշխումով։ Երեխաներին տրվում է կենդանու, մեքենայի, ծառի և այլ իրի դեր, խաղի մեջ են մտնում նաև կենցաղային առարկաներ, խաղալիքներ, գործիքներ։ Խաղային իրադրությունը նպաստում է երեխաների գիտելիքների, մտածողության ու երևակայության զարգացմանը։ Թատերականացված խաղերում երեխաները սովորաբար դերերը բաշխում են խաղալիքների միջև և գործում նրանց փոխարեն։ Բեմականացված խաղերում նախադպրոցական և դպրոցական ցածր տարիքի երեխաները թատերականացված ձևով վերարտադրում են գրական ստեղծագործությունների բովանդակությունը։ Երեխաներին դերի հետ միասին տրվում են խաղալիքներ, օգտագործվում է նաև տիկնիկային թատրոնը։

Երեխաների, նամանավանդ նախադպրոցականների մտավոր դաստիարակության գործուն միջոցներից են դիդակտիկ խաղերը, որոնց նպատակն է նոր գիտելիքներ հաղորդել առարկաների, նրանց դասակարգման, նշանակության, հատկությունների, աշխատանքի տեսակների, բնության երևույթների և այլնի մասին։ Լայն տարածում ունեն առանց խաղալիքի, բանավոր մանկական խաղերը՝ հանելուկները, վանկախաղերը և այլն։ Հաճախ դիդակտիկ մանկական խաղերը կրում են ճանաչողական-մարզական խաղ-վարժությունների և խաղ-մրցույթների բնույթ:

Մի շարք խաղեր ունեն կանոններ։ 4-5 տարեկանները խաղալով մրցում են վազում, թռչում և այլ ձևերում։ 5-6 տարեկանների մոտ շարժուն խաղերը ստանում են մարզական բնույթ։

Շարժուն խաղը նախադպրոցական տարիքի երեխայի համակողմանի դաստիարակության կարևոր միջոցներից մեկն է և դրա առանձնահատկությունն ազդեցության ամբողջականությունն է երեխայի օրգանիզմի և նրա անձի բոլոր կողմերի վրա: Շարժուն խաղը երեխայի բարդ զգացմունքային գործողությունն է` հիմնված շարժումների և կանոնների առկայության վրա, որն ուղղված է լուծելու շարժողական խնդիրները: Շարժախաղերը, ինչպես և այլ խաղի տեսակները հանդիսանում են երեխաների կյանքի կազմակերպման ձև, ունեն մեծ նշանակություն փոխհարաբերությունների դաստիարակության մեջ: Այս խաղերում մեծամասամբ մասնակցում են ընդհանուր հետաքրքրվածությամբ միավորված խմբեր:

Տարբերակվում են շարժուն խաղերի երեք հիմնական տեսակներ, իրենց ենթատեսակներով: Դրանք են`

* Անհատական կամ միայնակ

* Ազատ կամ կամային

* Կոլեկտիվ կամ խմբակային

Անհատական կամ միայնակ շարժախաղերը ստեղծվում, կազմակերպվում և վարում են մի երեխայի կողմից: Այս դեպքում երեխան կարող է ինքը որոշել խաղի իմաստը և բովանդակությունը, ժամանակային կանոնները, որոնք խաղի ընթացքում կարող են նույն երեխայի կողմից ձևափոխվել նպատակին առավել էֆեկտիվ հասնելու համար: Խաղի այս տեսակը հատուկ է առավելապես կրտսեր նախադպրոցական երեխաներին, ինչպես նաև կոլեկտիվ շփման մեջ այս կամ այն պատճառով սահմանափակվածություն ունեցող երեխաներին:

Նախադպրոցական և հազվադեպ կրտսեր դպրոցական տարիքի երեխաները նախընտրում են այսպես կոչված, ազատ կամ կամային խաղերը: Դրանք կայանում են նրանում, որ երեխաներն իրենք են հնարում  խաղը՝ նպատակի առկայության և դրան հասնելու պարտադիր պայմանով: Նման խաղերը հիմնականում ունենում են սյուժետային բնույթ համապատասխան սյուժեի դերերի բաշխման, և հաճախ մանկավարժների կողմից օգտագործվում են հոգեբանական խնդիրներն ուսումնասիրելու համար:

Կոնկրետ քանակոթյամբ խաղացողների մասնակցությամբ ընթացող խաղերը կոչվում են կոլեկտիվ կամ խմբակային շարժուն խաղեր: Խաղի այս ձևն ավելի տարածված է երեխաների մեջ և առանձնանում է մեծ բազմազանությամբ: Կոլեկտիվ խաղերն իրենց հերթին ստորաբաժանվում են թմային և ոչ թմային խաղերի:

Ոչ թիմային խաղերն անցկացվում են խաղավարի և առանց խաղավարի: Գործառութային առումով առանց խաղավարի ոչ թիմային խաղերին հատուկ է՝ խաղի կանոներով պայմանավորվածությունը, խաղացողների միջև անհատական մրցակցությունը, խաղահրապարակում կամ խաղացողների շարքերում իրենց տեղի հաստտատման համար, ինչպես նաև խմբակային գործողություններում կաննոների հետևման անհատական մոտեցումը: Խաղավարի առկայության դեպում առաջանում է «հակամարտություն» խաղավարի հետ:

Թիմային խաղերը ստորաբաժանվում են այնպիսի խաղերի, որոնց ընթացքում, համապատասխան խաղի բովանդակության և կանոնների, մասնակիցները ֆիզիկական շփման մեջ չեն մտնում մրցակցի հետ:

Հակամարտող թիմերի մասնակիցների միջև ֆիզիկական փոխազդեցությամբ շարժուն խաղերը մասնակիցների գործառութային առումով ենթադրում են անհատական պայքար իր թիմի համար, պայքար իր թիմի հետաքրքրությունների համար:

Մրցակցի հետ ֆիզիկական շփմամբ շարժուն խաղեր կան, որոնք ունեն միջնորդավորված բնույթ: Օրինակ, պարանի քաշումը, որտեղ խաղը և նրա մասնակցիներին ընտրելիս անպայմանորեն հարկավոր է խուսափել վնասվածքների վտանգից:

Մի շարք թիմային խաղեր ունեն գրեթե սպորտային բնույթ, որոնց բովանդակության մեջ մտնում են հասարակ տարրեր, կոնկրետ սպորտային խաղերի գործելաձևեր, որոնք չեն պահանջում հատուկ ուղղվածության տեխնիկական նախապատրաստություն: Այս խաղերին հատուկ է մասնակիցների մեջ խաղային գործողությունների բաժանումը: Գրեթե սպորտային խաղերն անցկացվում են հատուկ կանոններով և խթանում են խաղացողների տարրական տեխնիկական և ֆիզիկական պատրաստվածությունը: Սպորտային խաղերն իրենցից ներկայացնում են շարժուն խաղերի բարձրագույն ձևը որպես միջոց և մեթոդ ֆիզիկական դասիարակության:

Ընդհանուր առմամբ ցանկացած շարժուն խաղ խաղավարի և առանց խաղավարի անցկացվում է տարբեր տարիքային խմբերում, սակայն խաղավարի առկայությունը նպատակահարմար է համապատասխան երեխաների տարիքային շարժական հնարավորություններին, առանց խաղի կանոնների և բովանդակության բարդացման:

Երաժշտական շարժուն խաղերում օգտագործվում են երկու տեսակի երաժշտություններ: Առաջինը հիմնված է շարժախաղի սյուժետային կողմի երաժշտական ձևակերպման վրա, ինպես օրինակ, հեքիաթային ժանրը: Երկրորդ ձևը հիմնված է երաժշտության օգտագործման վրա, այն օգտագործելով որպես երաժշտական ֆոն շարժախաղի բովանդակության համար:

Գլուխ II  Ազգային ծիսական շարժուն խաղերի անցկացմանմեթոդիկան

Շարժուն խաղերի անցկացման մեթոդիկայիառանձնահատկությունները փոքրերի խմբերում:

Վերոհիշյալ խմբերի երեխաների տեսադաշտը փոքր է, ուշադրությունը կայուն չէ, այդ իսկ պատճառով նրանց համար խորհուրդ են տրվում խաղեր հասարակ և մատչելի սյուժեով, որտեղ գործող անձիք երեխաներին առօրյա կյանքից շատ լավ հայտնի են (շուն, կատու) կամ որոնց հետ նրանց հեշտությամբ կարելի է ծանոթացնել` օգտագործելով նկարներ, խաղալիքներ (արջ, աղվես): Այս խաղերում կանոնները շատ հասարակ են և անմիջականորեն կապված են սյուժեին:

Տարիքային այս խմբերում մեծ տեղ են զբաղեցնում խաղային վարժությունները, որոնց մեջ մտնում են հասարակ շարժողական վարժությունները, ինչպես օրինակ, բռնել գնդակը, զանգը տալ և այլն: Այս շարժումները երեխաներին ծանոթ են և հասանելի (վազք, քայլք և այլն):

Մեծ հետաքրքրություն են առաջացնում փոքրիկների մոտ շարժախաղերը, որնց սյուժեում կատարվում են իրենց ծանոթ վարժությունները:

Մի խաղում երեխաները պետք է կարողանան շարժվել իրար ետևից կամ կոնկրետ ուղղությամբ, վարժությունն սկսել և վերջացնել կոնկրետ ազդանշանով, մյուսներում ինքնուրույն շարվել, շրջան կազմել և այլն: Նման կերպ նույն շարժումը կատարվում է տարբեր շարվածքներում և տարբեր իրավիճակներում: Սա մեծ նշանակություն ունի երեխաների` շարժումները կոորդինացնել կարողանալու համար, կարողանալ տեղորոշվել, նպաստում է ինքնուրույնության և ակտիվության դաստիարակմանը:

Խաղի անցկացման նախապատրաստումը: Անհրաժեշտ է նախօրոք ծանոթանալ խաղի և/կամ վարժության պայմաններին, առարկաներին, որոնք պետք է օգտագործվեն Խաղում: Կանխավ նախապատրաստվածությունը որևէ գործողության ապահովում է երեխայի առավել ուրախ և ակտիվ

մասնակցությունը, քանի որ նա սկսում է հասկանալ տվյալ խաղի/ վարժության իմաստն ու հիմնական կանոնները: Սա էական ազդեցություն է թողնում շարժողական ունակությունների և ընդունակությունների զարգացման մեջ: Այս իսկ պատճառով համապատասխան մանակավարժը պետք է մանրամասն նախապատրաստվի անցկացվող խաղ/ վարժությանը. հավաքել անհրաժեշտ առարկաներ, մտածել` որտեղ կլինեն տնակները և այլն, ով կխաղա գլխավոր դերը և այլ նման բաներ: Բացի այդ մանկավարժը պետք է լավ իմանա խաղի բովանդակությունը, ընթացքը, կանոնները և տեքստը:

Խաղի կանոնների կատարումը երեխաների մոտ զարգացնում է համակարգվածությունը, կազմակերպվածությունը, կարգապահությունը, անձնական գործողությունների ուղղումը կոլեկտիվ խնդիրներին, դրանց զսպումը, իմաստավորված գործելը: Այս տարիքի երխաների նկատմամբ հիմնական պահանջը գործել ազդանշանին համաձայն, իրար ետևից շարժվել, վարժությունը կատարելուց հետո վերադառնակ իր տեղը: Բացի այդ խաղի մեջ երեխան հաճախ պետք է կոնկրետ ձևով գործի, օրինակ, գնդակը գցել երկու ձեռքվ, սողալ չորեքթաթ և այլն: Քանի որ փոքրիկները բավականին դանդաղ են ըմբռնում մանրուքները, այդ իսկ պատճառով դաստիարակը կարող է նույն խաղը մի քանի անգամ կրկնել: Նպատակահարմար է խաղը կրկնել 2-3 անգամ, ապա երեխաներին նոր խաղ առաջարկել կամ էլ իրենց իմացածից, իսկ հետո նորից վերադառնալ նույնին: Արդյունքում երեխաների մոտ ինքնուրույն կատարողականությունը մեծանում է, որն առավել մեծ հրճվանք է պարգևում նրանց և խաղի նկատմամբ հետաքրքրությունն առավել է մեծացնում: Խաղի կրկնության դեպքում, մանկավարժը պետք է ի նկատի ունենա յուրաքանչյուր երեխայի շարժողունակությունը և այն ուղղորդել (ժամանակին կանգնեցնել մեկին, մյուսին ակտիվացնել, երրորդին համապատասխան դեր տալ և այլն), պետք է ձգտել նրան, որ երեխաները սիրեն շարժախաղերը: Խաղի ընթացքում կարևոր է հետևել, որ փոքրիկները ուժասպառ չլինեն, չափից շատ կարմրածությունը կամ սփրթնածությունը, շնչասպառությունը, անտեղի ձայները հուշում են, որ երեխաներին հագիստ է պետք: Հանգստի ընթացքում կարելի է նրանց հետ զրուցել, օրինակ, ճշտել խաղի կանոնները, կրկնել բանաստեղծությունը:

Շարժուն խաղերի դեպքում, հատկապես եթե ունեն որոշակի թեկուզ մանր սպորտային բնույթ, պետք է հաշվի առնել ֆիզիկական ծանրաբեռնավածությունը: Պատք է սկսել ոչ բարդ խաղից/ վարժությունից, իսկ ապա ակտիվորեն ներքաշել դրա մեջ երեխաներին:

Խաղի վերահսկումը: 3 տարեկան երեխայի համար մեծ նշանակություն ունի անընդհատ շփումը մեծահասակների հետ: Փոքրիկները հաճույքով խաղում են, երբ մեծահասակները ակտիվ են, զգացմունքային, հետաքրքրություն են ցուցաբերում խաղերի նկատմամբ և իրենք էլ մասնակցում են: Դաստիարակի ուրախ և մեղմ ձայնը ներքաշում է երեխաներին խաղի մեջ և ուրախ տրամադրություն է հաղորդում: Նման դեպքում փոքրիկները ուշադիր լսում են դաստիարակին, կատարում են նրա պահանջները, կրկնում են խաղերը:

Դաստիարակը հաճախ պետք է իր կողմից խաղի ղեկավարումը զուգորդի գլխավոր դերակատարումը իր կողմից կատարելով, քանի որ 2-3 տարեկան փոքրիկների մոտ վերջինը լավ չի ստացվում: Երեխաներին չի շփոթեցնում, որ մեծահասակը ինքն է կատարում գլխավոր դերը, ցույց է տալիս իրենց ինչպես պետք է խաղան: Շատ կարևոր է, որ մանկավարժը, խաղին մասնակցելով, օրինակ ցույց տա, հուշի խաղի ընթացքը:

Խաղի բացատրումը: Խաղի բացատրումը շատ պատասխանատու պահ է, որն էլ ազդում է խաղի ընթացքի վրա: Փոքրիկներին խաղը պետք է բացատրել զգացմունքայնորեն, յուրաքանչյուր պերսոնաժի հատուկ բնութագրիչները ինտոնացիայով ընգծել: Օրինակ, նպաստակների մասին խոսելիս կարելի է խոսել մեղմ, քնքուշ ձայնով, իսկ գայլը, որն ուզում է նապաստակներին բռնել, ցածր և զգուշավոր, զգուշություն հաղորդելու համար:

Խաղի բացատրման ժամանակ պետք է հստակորեն ընդգծել ազդանշանները, որնոնցով երեխաներն իրենց գործողությունները փոխելու են: Եթե որպես ազդանաշան ծառայում է տեքստի վերջին բառը, ապա այն պետք է ընդգծել ինտոնացիայով, բարձրաձայն արտահայտել:

Անըդհատ խոսակցական շփումը մեծահասակների հետ փոքրիկներին մեծ բերկրանք է բերում, բացի այդ այն զարգացնում է նրանց խոսքը:

Շատ կարևոր է ակտիվացնել և ուղղորդել նաև երեխաների միջև շփումը: Ուշադիր մոտեցման և տեղին, ժամանակին  հիշեցումը, միասին խաղալու, միմյանց օգնելը պահանջի դեպքում երեխաների մեջ լավ ընկերական փոխհարաբերություններ կարելի է ստեղծել:

Խաղի ընտրությունը: Խաղն ընտրելիս, կարևոր է ի նկատի ունենալ պայմանները, որտեղ անցկացվելու է խաղը/ վարժությունը` փակ, թե բաց խաղահրապարակում: Վերջինի դեպքում, հաշվի պետք է առնել տարվա եղանակը, եղանակային պայմանները և անհրաժեշտ հագուստը: Ըստ այդմ էլ ընտրել ճիշտ շարժախաղեր և դրանց մեթոդիկան:

Շարժուն խաղերի անցկացման մեթոդիկայի առանձնահատկությունները միջին խմբերում:

Նախադպրոցական տարիքի երեխաների շարժախաղերի մեթոդական հիմքն ուղղված է դաստիարակելու զգացմունքային, իր հնարավորություններին հապատասխան գիտակցված գործող և տարաբնույթ շարժողական ունակություններ ունեցող երեխայի:

Արդյունավետ շարժախաղի անցկացման համար պետք է հաշվի առնել յուրաքանչյուր երեխայի անհատական առանձնահատկությունները: Շարժուն խաղի ընտրությունը պետք է պայմանավորված լինի երեխաների ֆիզիկական և մտավոր ունակություններով, բացի այդ անհատական մոտեցում ցուցաբերվի բոլոր առումներով նաև չմոռանալ անցկացման տեղանքի պայմանները:

Սյուժետային խաղի դեպքում, հաշվի պետք է առնել որքանով է երեխան ընբռնում իր դերը: Առավել հասկանալի դարձնելու համր մանկավարժն անցկացնում է նախապատրաստական աշխատանքեր` կարդում է գեղարվեստական գործեր, կազմակերպում է բնության դիտում, մարդկանց գործունեությունը տարբեր մասնագիտություններում, ցուցադրում է մուլտֆիլմեր և այլն:

Ուշադրություն պետք դարձվի նաև խաղում առկա ատրիբուտներին, որոնք պատրաստվում են երեխաների հետ միասին կամ նրանց ներկայությամբ` կախված տարիքից:

Խաղի ընտրությունը: Խաղերը ընտրվում են համապատասխան դաստիարակության խնդիրների, երեխաների տարիքային անռանձնահատկությունների, նրանց առողջական վիճակի, պատրաստվածության: Ի կատի են առնվում խաղի անցկացման վայրը, օրվա ռեժիմը, տարվա եղանակը և այլն: Պետք է հաշվի առնել նաև երեխաների կազմակերպվածության և կարգապահվածության աստիճանը, եթե այն թերանում է, ապա սկզբից հարկավոր է կազմակերպել ավելի քիչ շարժուն գործողություններ ընդգրկող խաղեր:

Երեխաների հավաքումը խաղին: Երեխաներին խաղի համր կարելի է հավաքել տարբեր ձևերով: Այս խմբերում դաստիարակը սկսում է խաղը 3-5 երխաների հետ, ապա աստիճանաբար նրան են միանում մնացածները: Կարելի է որևէ խաղալիքով կամ ուշագրավ առարկայով երեխաների ուշադրությունը գրավել: Երեխաներին պետք է հավաքել արագ, 1-2 րոպեների ընթացքում, քանի որ որքան այն դանդաղ  ընթանա այնքան երեխաները աստիճանաբար չեն հետաքրքրվում խաղով:

Հետաքրքրության առաջացումը խաղի նկատմամբ: Մինչև խաղին անցնելը նախ պետք է երեխաների մոտ հետաքրքրվածություն առաջացնել խաղի նկատմամբ: Այդ դեպքում նրանք ավելի լավ են սովորում կանոնները, ավելի լավ են կատարում շարժումները: Օրինակ` կարլի է կարդալ բանաստեղծություն համապատսխան թեմայից, ցույց տալ նկարներ, առարկաներ, պատմել համպատասխան պատմություն: Կարելի է և հարցադրումով մոտելան, օրինակ, «Ի՞նչ եք այսօր նկարել>>:

Խաղացողնորի կազմակերպումը, խաղի բացատրումը: Կարևոր է երեխաներին ճիշտ տեղավորել: Նախադպրոցական տարիքի երեխաներին հիմնականում կանգնեցնում են այնպես, ինչպես պահանջում է խաղը: Իսկ դաստիարակը պետք է կանգնի այնպես, որ երեխաները նրան բոլոր կողմերից տեսնեն:

Այս խմբի երեխաներին բացատրությունները, որպես կանոն, արվում են խաղի ընթացքում: Եթե երխաներն արդեն ծանոթ են կանոններին, ապա նրանց ևս պետք է ներգրավել բացատրման մեջ: Բացատրությունը պետք է լինի կարճ, հստակ և զգացմունքային: Շարժումները կարելի ցույց տալ , թե՛ մինչև խաղի սկսելը, թե՛ ընթացքում: Բացատրմանը հաճախ զուգորդվում է նաև ցույց տալը:

Խաղի հաջող անցկացումը մեծամասամբ կապված է դերերի ճիշտ բաշխումից, այդ իսկ պատճառով կարևոր է հաշվի առնել երեխաների անհատական-անձնային առանձնահատկությունները` ամաչկոտություն, աշխույժ և այլն: Սակայն պետք է նկատի ունենալ, որ չնայած ամաչկոտ կամ ոչ աշխույժ երեխաները միշտ չէ, որ կարող են գլխավոր և պատասխանատու դերերը լավ տանել, բայց նրանց անընդհատ դրդել դրանց անհրաժեշտ է, մյուս կողմից նման դերերը պետք չէ միշտ նույն անձանց տալ, ցանկալի է, որ բոլորի մոտ էլ ստացվի այդ դերը:

Խաղի սկզբում դաստիարակն ինքն է իր վրա վերցնում գլխավոր դերը, իսկ ապա, երբ երեխաները ինտեգրվում և հարմարվում են խաղին, իրենց է հանձնարարում: Դեռ բացատրման ժամակ ընտրում է վարողին և մնացածին կանգնեցնում է իրենց տեղերում, կարող է և վերջին նպատակի համար օգտագորել նաև պատահականության սկզբունքը:

Խաղահրապարակը ձևավորելը կարելի է կատարել կամ բացատրման ժամանակ կամ դրանից առաջ: Իսկ օգտագործվող առարկաները սովորաբար խաղից առաջ են բաշխվում, իսկ երբեմն երեխաներն իրենք են խաղի ընթացքում վերցնում:

Խաղի անցկացումը և ղեկավարումը: Խաղը ղեկավարում է դաստիարակը և նրա դերակատարումը կախված է խաղի բնույթից, խմբի տարիքային և քանակային թվից, մասնակիցների վարքագծից. որքան փոքր են այնքան մեծ է դաստիարակի դերակատարումը խաղի վարման մեջ: Այս տարիքային խմբերում դաստիարակը սկզբում իր վրա է վերցնում գլխավոր դերը, իսկ ապա այն հանձնում է մասնակիցներից որևէ մեկին: Դաստիարակը մասնակցում է երբ զույգ չի լինում, բացի այդ նրա մասնակցությունը որոշակի հետաքրքրություն է առաջացնում խաղի նակտմամբ:

Դաստիարակը հրահանգներ տալիս է տեսողական կամ ձայնային ազդանշանների օգնությամբ: Վերջինները չպետք է լինեն շատ բարձր:

Դաստիարակը ուղղորդում է ինչպես խաղի ընթացքում, այնպես էլ այն կրկնելուց առաջ և գնահատում է երեխաների վարքագիծը: Սակայն պետք չէ չարաշահել դիտողությունները շարժումը ճիշտ չկատարելու համար: Դիտողությունները կարող են իջեցնել դրական էմոցիաները, որոնք առաջանում են խաղի ընթացքում: Դիտողությունեները ավելի լավ է անել դրական ձևով, պահպանելով ուրախ տրամադրությունը, խրախուսելով ճարպկությունը, հնարամտությունը, հաստատակամությունը, սրանց և նման հատկությունների միջոցով երեխաների մոտ ավելի է բարձրանում շարժումը ճիշտ կատարելու ցանկությունը:

Դաստիարակը հուշում է, թե ինչպես է ավելի նպատակահարմար կատարել շարժումը, որևէ բան բռնել, ոչ բարձր կարդալ և այլն:

Դաստիարակը չպետք է թույլ տա, որ երեխաները երկար ժամանակ մի դիրքով մնան, որոնք կարող են վատ ազդել արյան շրջանառության վրա և ընդհանրապես երեխայի ինքնազգցողության վրա:

Դաստիարակը ղեկավարում է նաև ֆիզիկական ծանրաբեռնվածության աստիճանը, որը պետք է ավելանա աստիճանաբար:

Խաղի ավարտը և արդյունքների ամփոփումը: Նախադպրոցական տարիքի երախաների խմբերում դաստիարակը շարժախաղն ավարտում է մեկ այլ ավելի հանգիստ բնույթ խաղի անցնելու առաջարկով:

Բոլոր տարիքի երխաների համար մեծ պահանջմունք է խաղը, որի մեջ շատ կարևոր են շարժուն խաղերը կիրառել ոչ միայն շարժողական ունակությունները զարգացնոլու, այլև երեխայի անհատականության բազմակողմանի դաստիարակության համար: Շարժախաղերի ճիշտ կիրառումը և ճիշտ մեթոդի կիրառումը նպաստում է երեխայի անհատական ունակությունների բացահայտմանը, օգնում են նրան դաստիարակել առողջ, կենսախինդ, ակտիվ:

Գլուխ III Ազգային ծիսական շարժուն խաղերին ուղղվածպահանջները և համապատասխան տեսակները

Շարժուն խաղերի հիմնական խնդիրն է զարգացնել երեխայի կամքը, ուշադրությունը, շարժողական ակտիվությունը, արագ կողմնորոշվելու, դժվարությունները հաղթահարելու ընդունակություններ, ընկերներին օգնելու, համագործակցելու կարողությունները, համարձակությունը, արագաշարժությունը, ճկունությունը: Խնդրի արդյնավետ լուծման համար անհրաժեշտ է տիրապետել երեխաների տարիքային հոգեբանական և ֆիզիոլոգիական զարգացումներին, համապատասխան որոնց էլ ներկայացվում են պահանջներ, որոնք լրացնելու համար օգտագործվում են համապատասխան մեթոդներ: Մեր դեպքում, պետք է իմանան, տվյալ տարիքի երեխան ինչ պետք է կարողանա կատարել, այն թերացման դեպքում կատարել համապատասպան աշխատանքեր նպատակին հասնելու համար: Վերջինի արդյյյունավետության համար անհրաժեսշտ են համապատասխան շարժախաղեր և դրանց ճիշտ կիրառումը:

Որպես օրինակներ` 3-5 տարեկան երեխաները կարողանում են.

3-5 տարեկան երեխան դրսևորում է խոշոր շարժումներով պայմանավորված հիմնական հմտությունները՝ ցուցաբերելով հավասարակշռության, կորդինացիայի զարգացնող ունակություններ՝ կանգնելու, քայլելու, վազքի, ցատկելու, մագլցելու, աստիճաններով իջնելու և բարձրանալու ժամանակ: Ցատկում է մեկ ոտքի վրա, երկու և ավելի անգամ: Քայլում է՝ շրջանցելով խոչընդոտները: Քայլում է ոտքերի մատների վրա: Վազում է առնվազն 8 մետր տարածություն: Ինքնուրույն բարձրանում է աստիճաններով՝ հերթակայելով ոտքերը: Մեծահասակի օգնությամբ իջնում է աստիճաններով՝ հերթակայելով ոտքերը: Վարում է եռանիվ հեծանիվ: Նետում է գնդակն ընկերոջը ճիշտ ուղղությամբ: Ֆուտբոլ խաղալիս, ոտքը ետ տանելով, հարվածում է գնդակին:

Երեխան ցուցաբերում է ձեռքի և մատների շարժումների կառավարման տարբեր հմտություններ: Կատարում է պարզ գործողություններ փոքր առարկաներով (թերրթում է գիրքը էջ առ էջ, հավաքում է գլուխկոտրուկներ, պտտելով կափարիչը՝ բացում և փակում է շիշը, խոշոր կամ միջին չափսի ուլունքներով հավաքում է շղթա): Կառուցում է միջին բարդության շինություններ (խորանարդիկներից կառուցում է կամրջակ, պատ): Ծեփում է պարզ՝ կլոր, տափակ, պարանաձև առարկաներ: Ցուցաբերում է մկրատով կտրտելու պարզ հմտություններ: Երեխան դրսևորում է նկարելու հմտություններ (բռնում է մատիտը ձեռքի առաջին երեք մատներով, արտանկարում է երկրաչափական պատկերներ): Կատարում է ինքնասպասարկման առօրյա գործողություններ (արձակում և կոճկում է մեծ կոճակները, արձակում է կոշիկի քողերը, ինքնուրույն օգտվում է սպասքի որոշ տեսակներից):

4-5 տարեկան երեխան ցատկում է մեկ ոտքի վրա առնվազն 5 անգամ: Քայլում է ոտնաթաթերը դնելով կրունկ-թաթ հաջորդականությամբ: Խաղում է ակտիվ, շարժուն խաղեր, ցատկում է փոսերի և իր մարմնի չափսերին համապատասխան այլ արգելքների վրայով, թռչկոտելով առաջ է շարժվում: Ինքնուրույն բարձրանում և իջնում է աստիճաններով: Գնդակը հարվածում է գետնին, այնուհետև բռնում երկու ձեռքով: Երեխան ցուցաբերում է ձեռքի և մատների շարժումների կառավարման հմտություններ (կառուցողական առարկաներով կառուցում է 10 և ավելի կտորներից բաղկացած շինություններ ՝ աշտարակ, կամուրջ): Աշխատում է մանր առարկաներով (միջին կամ փոքր չափսի ուլունքներով հավաքում է վզնոց): Երեխան ցուցաբերում է նկարչական և գրի պարզագույն հմտություններ (արտանկարում է տառեր, թվեր, երկրաչափական պատկերներ, մարմնի մասեր):

Երեխան ցուցաբերում է ծեփելու հմտություններ, ծեփում է ծանոթ առարկաներ: Ցուցաբերում է կտրտելու հմտություններ, կտրում է ուղիղ կամ կոր գծերով ոչ ճշգրիտ: Երեխան ցուցաբերում է ինքնասպասարկման որոշ հմտություններ (կոճկում և արձակում է հագուստի կոճակները, շղթաները, ուտելիս օգտվում է սպասքից):  Հմտորեն ներկում է նկարները, շրջագծում է տարբեր պատկերներ:

Ըստ այդմ առկան են ազգային ծիսական շարժուն խաղերի հետևյալ տեսակները` «Ծուղրուղու», «Զիլինա»,«Խաշիլ փափա»,«Հախչա-հուխչա »«Խնոցի-հարոցի», «Ալիս պալիս», «Աղջիկ փախցնոցի», «Թզուկներ և հսկաներ», «Գործնագործ» և այլն: Ազգային շարժախաղեր` «Օղակների միջով», «Վերցրու գնդակը», «Բասկետբոլ», «Գնդակը պարկում», «Ծափով վազել», «Նստարանների վրայով» և այլն: Մարզական խաղեր` »Ափ ու պտղունց», «Ափ ու բռունցք», «Քարկտիկ», «Կոտոշ-կոտոշ», «Ծափոցիկ», «Թռավ-թռավ», «Մատ ճանաչել», «Մատնամիջի կամ միջնամատի»: Ձեռնախաղեր:

Այս խաղերը կարելի է կիրառել, որպես օրինակ 3-5 տարեկանների դեպքում հետևյալ նպատակների համար.

3-4 տարեկանների համար ոտքերի մկանների զարգացման համար՝ «Թաքնվել- երևալ», «Ոտքի բարձրացում», «Կարճ և երկար ոտքերը»: «Թռչունները թափահարում են թևերը», «Ճոճանակ», «Գնացք», «Գրկել Մայրիկին», որոնք նպաստում են ձեռքերի և ուսագոտու մկանների զարգացմանը: «Քամին ճոճում է ծառերը», «Թաշկինակի փոխանցում», «Թաքցնել գլուխը», «Ստուգել շոգեքարշի անիվները», «Հեծանիվ», «Նավակ»: Որոնք նպաստում են իրանի զարգացմանը:

4-5 տարեկան երեխաների համար նպատակահարմար են հետևյալ շարժախաղերը՝ «Որսորդը և նապաստակները», «Մկան թակարդ», «Անտուն նապաստակը», որոնք զարգացնում են ցատկելու, վազելու, հավասարակշռությունը պահպանելու կարողությունները, ամրանում են ջլերը, ոտքերի մկանները: Մարզական խաղերից՝ «Ով ավելի լավ կցատկի», «Յոթ քար», «Գնդակը նետիր օղակի մեջ», «Ով ավելի արագ օղակը կգլորի մինչև դրոշակը»:

Ընդհանուր առմամբ, խաղը պետք է բավարարի տվյալ տարիքի երեխաների հետաքրքրությունը: Ամեն մի տարիքի համար խաղ ընտրելիս պետք է ելնել մանկավարժական ընդհանուր սկզբունքներից, աստիճանաբար բարդացնելով՝ հեշտից անցնել դժվարին, պարզից՝ ավելի բարդի: Խաղը պետք է լինի մատչելի տվյալ տարիքի ամեն մի երեխայի համար՝ իր կանոննոերի բարդությամբ, ծավալով ու գործողությամբ: Խաղերն ընտրելիս պետք է հաշվի առնել հետևյալ պայմաններն ու պահանջները.

Խաղն անցկացնելիս պետք է հաշվի առնել նաև կլիմայական պայմաններ:

Գլուխ IV Ազգային ծիսական շարժուն խաղերի նպատակներընշանակությունը և խնդիրները

Ըստ էության շարժախաղերում ստեղծվում են առավել հարմար պայմաններ ֆիզիկական որակների զարգացման համար: Խաղի ընթացքում երեխաները գործում են համապատասխան կանոնների, որոնք պարտադիր են բոլոր մասնակիցների համար: Երեխան ստիպված ինքն է որոշում գործողությունները նպատակին հասնելու համար: Խաղերը երեխաներին օգնում են ընդլայնել և խորացնել իրենց պատկերացումները շրջակա միջավայրի մասին: Կատարելով բազմաբնույթ դերեր` երեխաներն օգտագործում են իրենց գիտելիքները: Խաղերի ընթացքում ստեղծվում են հնարավորություններ խոսքի զարգացման համար:

Երեխաների կազմակերպված վարքագծի և կամային որակների դաստիարակման մեջ մեծ դերը պատկանում է կանոններին: Կանոնների խիստ հետևելու պահանջը (գցել գնդակը կոնկրետ հեռավորությունից, վազել միայն ազդանշանից հետո, թռչկոտել միայն մեկ ոտքով և այլն), երեխաներին սովորեցնում են գործել համապատասխան կանոների կամ պայմանավորվածության:

Շարժախաղերը մեծ դերակատարում ունեն նախ և առաջ ինչպես միջոց ֆիզիկական դաստիարակության: Շարժախաղերի հիմնական շարժումներն են քայլք, վազք, ցատք, մագլցում, հավասարակշռություն, ինպես նաև մի քանի հատուկ շարժումներ մկանների առանձին խմբերի ամրացման և զարգացման համար: Եթե դաստիրակողը խաղի մեջ մտնող շարժումները տալիս է ճիշտ չափաբաժնով, ապա դրանք կարող են ամրացնել օրգանիզմը, լավացնել նյութափոխանակությունը, բարելավվել գլխուղեղի աշխատանքը, սրտի և շնչառության համակարգերի գործունեությունը, ամրացնել հոդակապերը, ջլերը, մեծացնել ողնաշարի ճկունությունը:

Խաղերում արմապնդվում են շարժումները, որոնք դառնում են առավել ճիշտ և կոորդինացված, երեխաները սովորում են գործողությունները կատարել տարբեր փոփոխվող պայամններում և կողմնորոշվել տվյալ իրադրությունում:

Խաղերի սիստեմատիկ և ճիշտ անցկացման դեպքում հնարավոր է երեխաների մեջ դաստիարակել կարևորագույն որակներ, որպիսիք են դիմացկունություն, կարգապահությունը, գործողություների և վարքի ինքնակառավարում:

Շարժախաղերի դերն ու նշանակությունը

* Զարգացնում են մտածողությունը, պատկերացումը, ռիթմի զգացումը

* Սովորցնում են կանոններին հետևել, գործել խաղի փոփոխվող պայմաններում

* Սովորեցնում են ենթարկվել ընդհանուր պահանջներին, լինել անկեղծ, կարեկցել, օգնել միմյանց

* Ակտիվացնում են շնչառությունը, արյան շրջանառությունը, նյութափոխանակությունը, հիշողությունը, ֆանտազիան

* Ձևավորում է արագություն, ուժ, դիմացկունություն, ճարպկություն

* Օգնում են տիրապետելու տարածական տերմինաբանությանը

* Օգնում են հարմարվել կոլեկտիվում

* Ավելացնում են երեխաների բառապաշարը

Մանկապարտեզներում շարժախաղերը ունեն երկու հիմնական նպատակ

  1. Աճող օրգանիզմի զգացմունքային և ֆիզիկական լիցքաթափում
  2. Համակողմանի և ներդաշնակ դաստիարակում և զարգացում

Եզրակացություն

Վերը շարադրվածից ակնհայտ է, որ շարժախաղերում երեխաները գործում են միասին և կազմակերպված: Այդ ամենը դաստիարակում է երեխայի վարքը` կարգապահությունը, ինքնատիրապետումը: Խաղերում նա պետք է զսպի իրեն, օգնի ընկերոջը, հաղթահարի որոշ դժվարություններ: Խաղը`հատկապես շարժախաղը, որն իրենից ներկայացնում է ակտիվություն, մեծ նշանակություն ունի երեխայի կյանքում: Շարժախաղերը, համապատասխանաբար ըստ տարիքի, կարևորվում են երեխայի օրվա ռեժիմի մեջ:

Վաղ տարիքի երեխան պետք է կարողանա ունկնդրել, շոշափել, ճանաչել, տարբերել առարկաները: Ինքնուրույն գործունեության մեջ գիտելիքների օգտագործման կարողությունը դառնում է մտավոր զարգացման գլխավոր ցուցանիշներից մեկը, պետք է երեխային սովորեցնել գործնականում օգտվել դրանցից: Խաղը զարգանում է մեծահասակների անմիջական ազդեցությամբ, ուսման և դաստիարակության միջոցով, առարկաների, խաղալիքների միջոցով: Սովորում են տարբերել առարկաների ձևը, մեծությունը և գույնը: Շարժումները զարգանում են սողանցում կատարելով, գնդակը գլորելով, մագլցելով սանդուղքի վրա, ծափերով, ոտքերի շարժումներով: Խաղի ընթացքում երեխաները ինքստինքյան պարտավորվում են ենթարկվել գործողություններին, սահմանված կանոններին:

Այսպիսով, խաղն առաջնային դեր ունի նախադպրոցական երեխայի զարգացման, դաստիարակության, աշխարհընկալման գործում: Դաստիարակը, օգտագործելով խաղի բովանդակությունը որպես դրական վերաբերմունք, զիջողականություն միմյանց նկատմամբ, սիրո առավելագույն զգացմունք դրսևորել իրար հանդեպ, կարողանում է երեխայի վրա ազդել:

Ի վերջո նման խնդիրների լուծման մեջ իր ուրույն դերակատարումն ունի շարժուն խաղը, որը դրականորեն նպաստում է երեխաների ներդաշնակ և համակողմանի դաստիարակմանը և զարգացմանը:

Օգտագործված գրականության ցանկ

Ծիսական շարժախաղերը նախակրթարանում

* МЕТОДИКА ПРОВЕДЕНИЯ ПОДВИЖНЫХ ИГР ДЛЯ ДЕТЕЙ РАЗНЫХ ВОЗРАСТНЫХ ГРУПП

Сообщение “Сенсорно-двигательные игры для детей раннего и младшего дошкольного возраста

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s