Рубрика: 2022-2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ, Նախագծեր, Ամանոր, Ծես

Ամանորյա ծես

Օրը՝ դեկտեմբերի 26 

Ժամը՝10:00

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 2-4 տարեկաններ, դաստիարակներ, ծնողներ, հյուրեր

Վայրը՝ Արևելյան դպրոց 

Մուտքը՝ ժպիտով, բարձր տրամադրությամբ, սաները տոնական` կարմիր և սպիտակ Ձմեռ Պապիկի և Ձյունանուշիկի հագուստով, ծնողները՝  Ձմեռ պապիկի տոնական կարմիր գլխարկներով:

Ծրագիրը կազմված է 2 մասից

1-ին մաս

Նկարագրությունը՝ Ամանորյա տոնախմբությունը սկսում ենք Արևելյան դպրոցի 2-4 տարեկանների և նրանց ծնողների միասնական վալսի կատարումով՝ դստրիկները հայրիկների հետ, իսկ որդիները՝ մայրիկների։ Պարի ավարտից հետո՝ սկսվում ենք միասնական ընթերցումների ու տոնական երգերի ամանորյա շքերթը։ Երգում ենք Փաթ, փաթ, փաթիլներ երգը, պարում Թամզարա: Միասնական ընթերցանություն`Հ. Թումանյան «Առաջին ձյունը». (ծափերով և դոփերով), Միասնական երգ` « Փաթ, փաթ, փաթիլներ»: Միասնական երգ`«Զար զընգը»(ծափերով և դոփերով): Որից հետո ինքնագլորներով գնում ենք խմբասենյակ՝ շարունակելով ծրագրի 2-րդ մասը:

2-րդ մաս

Ընթերցում

Միասնական ընթերցանություն՝ Աթաբեկ Խնկոյան Ձմեռ պապի Արի՜, արի՜ Ձմեռ պապի, Սպիտա՛կ հագի, Սպիտա՛կ կապի։ Դաշտ ու անտառ, Գետ ու գետակ, Այս ամենը Ա՛ռ թևիդ տակ։ Սարում, ձորում Սուլի՛ր, երգի՛ր, Հեքիաթ ասա Հետաքրքիր։ Որից հետո ձմեռ պապը կայցելի մեզ և կբաժանի երկար սպասված նվերները:

Ռոդարիական մարզատոն

Ազգային խաղեր

Թզուկներ և հսկաներ

Խաղացողները կանգնում են շրջանով: Երբ խաղավարն  ասում է` հսկաներ և ձեռքը վեր բարձրացնում,  բոլորը բարձրանում են ոտնաթաթերին, իսկ եթե ասում է` թզուկներ և ձեռքերը ներքև իջեցնում, կքանստում են: Խաղավարը խաղի ընթացքում ձեռքերի սխալ շարժումով շփոթեցնում է երեխաներին, պետք է ուշադիր լինեն, ով շփոթվում է, խաղից դուրս է գալիս:

Զիլինա

Երեխաները կլոր շրջան են կազմում, իրար ձեռք բռնած` սկսում են պտտվել: Պտտվելու ընթացքում երգում են «Զիլինա-զիլինա, հո՛պ զիլինա, զիլինա»Երբ լսում են «հոպ -զիլինան» պետք է միանգամից բոլորը կքանստեն` առանց ձեռքերը բաց թողնելու: Այն երեխան, ով չի հասցնում կքանստել, անցնում, նստում է շրջանի մեջտեղում, իսկ մյուսները շարունակում են խաղը, մինչև շրջանում կմնա երեք երեխա:

 Թաշկինակ

Երեխաները շրջանաձև կքանստում են:  Նրանցից մեկը վերցնում է թաշկինակն ու սկսում է արագ քայլել շրջանով: Մի քանի պտույտ քայլելուց հետո  թաշկինակն աննկատելիորեն գցում է երեխաներից մեկի ետևը: Ում ետևում գտնվում է թաշկինակը, պետք է արագ վերցնի այն, վազի գցողի ետևից և բռնի թաշկինակ գցողին, իսկ գցողը պետք է հասցնի կքանստել այն տեղում, որտեղ նստած էր թաշկինակ վերցնողը: Եթե մինչ այդ նա բռնվում է, համարվում է պարտված, բռնողը դառնում է թաշկինակ գցող:

 Մուկնուկատուն

Խաղում են 20-25 հոգով: Երեխաներից մեկը ընտրվում է մուկ, մյուսը` կատու: Երեխաները ձեռք-ձեռքի բռնած շրջան են կազմում, մուկը վազում է շրջանի շուրջը` կատվից փախչելով: Երեխաները օգնում են մկնիկին, որպեսզի մտնի շրջանի մեջ, որ կատուն չկարողանա բռնել նրան: Երբ բռնում է, ուրիշ զույգ է դառնում մուկ ու կատու:

Խաղում ենք պարան ձգոցի

Անցնում ենք թունելի մեջով

Պարան թռնոցի

Խաղերի ավարտից հետո Հյուրասիրություն

Оставьте комментарий