Рубрика: Նախագծեր, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ 2021-2022

Խաղալիքս պարտեզին

Նախագծի անվանումը՝  «Խաղալիքս պարտեզին»

Մասնակիցներ՝ Կրթահամալիրի սաներ, ծնողներ, դաստիարակներ

Տևողությունը՝ Սեպտեմբերի 1- 30-ը

Անհրաժեշտ գործիքներ՝ Տարբեր մարզական և զարգացնող, մոնթեսորի խաղեր և խաղալիքներ, ինքնաշեն խաղեր ստեղծելու համար անհրաժեշտ պարագաներ (գունավոր ֆետրեր, ինքնակպչուն ժապավեններ, աչքեր)․․․

Читать далее «Խաղալիքս պարտեզին»
Рубрика: 2022-2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ, ՃԱՇԱՑԱՆԿ

Ճաշացանկ

12.12

Նախաճաշ` միրգ, շիլա, պանիր, հաց

Ճաշ` մսով խճողակ, վերմիշելով փլավ, պանիր, հաց

Ետճաշիկ` բիսկվիթ, պանիր, կոմպոտ, հաց

13.12

Նախաճաշ`միրգ, կաթնով, հաց, պանիր

Ճաշ` հավով, կարտոֆիլով ապուր, գազար, հաց, պանիր

Ետճաշիկ` կաթնաշոռով գաթա, մածուն, հաց

Читать далее «Ճաշացանկ»
Рубрика: 2022-2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ

Անվանական մրցանակներ 2022

Անվանական մրցանակներ 2022

«Աիդա Պետրոսյան» անվանական մրցանակ տրվում է ՝

  • կրթահամալիրի մանկավարժական աշխատողին, քոլեջի ուսանող-դաստիարակին` 2-4, 5-6 տարեկանների ծրագրային-նյութական միջավայրի նորացման ուսումնական նախագծերի մշակման, իրականացման և տարածման համար.

Ողջույն ես ԻՆգան եմ, ես 2008թ․-ից աշխատում եմ կրթահամալիրում, որպես դաստիարակ։ Շատ եմ սիրում իմ աշխատանքը, սաներին, կրթահամալիրը և այն ամենը ինչը որ կապված է կրթահամաիլիրի հետ։ Այնքան հաճելի է աշխատել երեխաների հետ, կատարել հետաքրքիր փորձեր տեսնել նրանց զարմացած և հիացած հայացքները, այլընտրանքային աշխատանքները կատարել, հետաքրքիր պատկերներ ստանալ։ Ծնողների հետ ունենք խումբ որտեղ ներկայացնում ենք նախագիծը, ծնողին ծանոթացնում այդ ամենի հետ, թե ինչ է հարկավոր, և թե ինչ ենք պատրաստելու և այլն։ Եթե ծնողները ունենում են առաջարկներ կամ հարցեր հայտնում են և ստանում համարժեք պատասխան նախագծի վերաբերյալ։ Լինում են նաև աշխատանքներ, որ երեխաները պետք է տանը ինչ-որ բան պատրաստեն և տեսանկարեն *վիդեո* անեն և ուղարկեն մեզ, որպեսզի տեղադրեն բլոգում որպես ընտանեկան նախագիծ։ Այդ նախագծերի ժամանակ ծնողները շատ մեծ ոգևորությամբ են արձագանքում և մեծ սիրով պատրաստում։ Ցանկացած  աշխատանք կատարելիս պետք է այնպես կատարել այդ աշխատանքը, որ սաների մոտ զարգանա ինքնուրույնություն ստեղծագործելու, երևակայելու, հորինելու և նմանատիպ բաները։

Ներկայացրել եմ ծեսերը


«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում են բազմաթիվ ծեսեր, որոնք սահմանված են կրթահամալիրյան օրացույցով։ Ծնողը ներգրավված է աշխատանքային նախագծերին`նպաստելով դպրոց-ծնող-սովորող կապի ամրապնդմանը։ Դրանք են՝ Սուրբ Ծնունդ -Նոր տարի, Ղափամայի ծես, Բարեկենդան, Ծառզարդար-Զատիկ-Կրկնազատիկ, Համբարձում-Ջանգյուլում, Վարդավառ, Թթուդրիկ-Հարիսա։


Ծեսը մեզ տալիս է հնարավորություն, ստեղծում միջավայր, որտեղ սովորողները նախապատրաստման և իրականացման ընթացքում կիրառում են իրենց հմտություններն ու գիտելիքները՝ շարունակ ինքնակրթվելով ու ավելի առաջ շարժվելով։

Այսպիսով, բոլոր վերոնշյալ ծեսերով փորձում ենք զարգացնել սովորողների ինքնուրույնությունը, ստեղծագործական երևակայությունը, տարատարիք սովորողների հետ համատեղ խմբային և անհատական հետազոտական աշխատանքներ կատարելու, ուսումնական նախագծեր իրականացնելու, իրար հետ շփվելու, միջհամայնքային, միջմարզային կապեր հաստատելու, իրար ճանաչելու, իրար հետ սովորելու և միասին բազմաթիվ խնդիրներ լուծելու հմտություններն ու կարողությունները։

Ծիրանածես (փաթեթ)

Խաղողածես (փաթեթ)

Դդմածեսի փաթեթ

Տրնդեզ փաթեթ

Առավոտյան ծես (Փաթեթ)

Ընտանեկան թթուդրիկ. Փաթեթ

Ծեսը նախակրթարանում

Рубрика: 2022-2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ, Ուսումնական ֆիլմեր

Ատամների խնամք

Այս անգամ կազմակերպեցինք համդիպում առողջագետ՝ Ալինա Մարզումանյանի հետ։ Թեման էր՝ ինչպես ճիշտ լվանալ ատամները:

Ատամները պետք է լվանալ օրը 2 անգամ՝ առավոտյան և երեկոյան: Յուրաքանչյուր ատամների լվացում պետք է տևի 2-3 րոպե: Վերևի ատամնաշարը պետք է մաքրել վերևից ներքև, իսկ ներքևի ատմանաշարը՝ ներքևից վերև ուղղությամբ:Ատամները մաքրելիս չպետք է մոռանալ լնդերի մասին: Լնդերի տակ բակտերիաների կուտակումից խուսափելու համար ատամի խոզանակով շարժումներն պետք է ուղղված լինեն լնդից դեպի պսակ:

Рубрика: 2022-2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ

Քաղցր ատամիկներ

Ատամհատիկի հերթական համեղ մասերից է թխվածքաբլիթը։ Այս անգամ մեր սաների հետ իրենց իսկ ձեռքով պատրաստեցին «քաղցր ատամիկներ»։ Այդ ընթացքում հասցրեցինք երգել և արտասանել: Բիսկվիթը կտրեցին ատամիկների տեսքով։ Եվ իհարկե համտեսեցինք բոլորով։ Շատ համեղ էր ստացվել:

Рубрика: 2022-2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ

Ծեսը նախակրթարանում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն այս առումով եզակի է։ Այստեղ ծեսը՝ որպես ինտեգրված թեմատիկ միավոր, վաղուց ի վեր դարձել է կրթության կարևոր բաղկացուցիչ մաս՝ ներառելով ամենատարբեր հմտությունների ու կարողությունների՝ առերևույթ միգուցե չերևացող, բայց իրականում շատ խորքային հիմք։

Կրթահամալիրում իրականացվող ծեսերը պայմանականորեն կարող ենք բաժանել երկու մեծ խմբի՝ հայ ավանդական, որոնք կրթահամալիրում վերածվում են ծիսական նախագծերի ու «շրջում» փողոցներով, բակերով, տներով՝ հասնելով մինչև ամենահեռու մարզեր, և սովորույթներ, որոնք վերափոխվել, վերածվել են յուրատեսակ սովորույթ-ծեսերի։ Սովորույթը շատ ավելի կապված է առօրյա կյանքի հետ, քան արարողությունն ու ծեսը: Ինչպես ծեսն ու ծիսակատարությունը, կորցնելով իրենց իմաստը, կարող են դառնալ սովորույթ, այնպես էլ այս դեպքում սովորույթը կարող է վերափոխվել ծիսակատարության ու ծեսի:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում են բազմաթիվ ծեսեր, որոնք սահմանված են կրթահամալիրյան օրացույցով։ Ծնողը ներգրավված է աշխատանքային նախագծերին`նպաստելով դպրոց-ծնող-սովորող կապի ամրապնդմանը։ Դրանք են՝ Սուրբ Ծնունդ -Նոր տարի, Ղափամայի ծես, Բարեկենդան, Ծառզարդար-Զատիկ-Կրկնազատիկ, Համբարձում-Ջանգյուլում, Վարդավառ, Թթուդրիկ-Հարիսա։

Ղափամայի ծես

Մի ամիս սովորեցինք ինչ բան է դդումը: Դդմի տեսքով տարբեր բաներ պատրաստեցինք։ Դդմանման հացիկներ թխեցինք, դդումը համտեսեցինք, ուսումնասիրեցինք, կուտիկներն էլ ցանեցինք։ Դդմով վաֆլի պատրաստեցինք, դդմին մի լավ գովեցինք։ Այսօր էլ արդեն ղափամա պատրաստեցինք, գովաբանեցինք տոնը և համտեսեցինք մեր համեղ ղափաման։

Դդմածեսի փաթեթ

Բարեկենդան

Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն։ Ուրախության, զվարճանքի ծես է, որը կապված է գարնան սկսելու հետ։ Ծեսի նպատակն է զվարճանալու, ուրախանալու, հրճվելու միջոցով վերակենդանացնել մարդուն, դիմավորել բնության զարթոնքը։ Պարերի, խաղերի, զվարճությունների երկու շաբաթվա ընթացքում խաղում ենք տարբեր խաղեր ՝ ճոճախաղ, ընկուզախաղ, աքլորակռիվ և այլն։ Կատարում ենք ուղտախաղ, ուղտի կերպարով տիկնիկ ենք պատրաստում և պարեցնում։ Ուղտը փորձում է վազել երեխաներիի հետևից, բռնում նրանց, իսկ նրանք փախչում են այս ու այն կողմ։ Պատրաստում ենք Ուտիս տատ և Ակլատիզ։ Ուտիսը մեզ անընդհատ ասում է, որ յուղոտ ուտելիքներ ուտենք, իսկ Ակլատիզը՝ հակառակը։ Ակլատիզը պատրաստում ենք սոխի գլխից, որի վրա խրում ենք չորս սպիտակ և երեք սև փետուր, որոնք խորհրդանշում են սև հողը և սպիտակ ձյունը։ Ակլատիզի պարանոցից կախում ենք քարեր և կծու պղպեղ, որ եթե յուղոտ բան ուտի, քարն ընկնի գլխին, և բերանն այրվի պղպեղով։ Յոթ փետուրները խորհրդանշում են յոթ շաբաթները, որոնք ամեն շավաթ սաները հերթով պոկում են, իսկ վերջում Ակլատիզը թռչուն է դառնում և գնում։ Փայտե շերեփներով պատրաստում ենք զանազան տիկնիկներ և երգելով մեր տոնի ամենսիրված երգը ՝«Գնացեք, տեսեք․․․»-ը՝ շրջում դպրոցով։

Բարեկենդան-փորեկենդան Արևելյան դպրոց-պարտեզում

Տրնդեզ

Տրնդեզի տոնը նշվում է փետրվարի 14-ին, երբ կաթոլիկները տոնում են սուրբ Վալենտինի օրը: Խնդիրն այն է, որ համաձայն եկեղեցական օրացույցի, օրը փոխվում է երեկոյան պատարագից հետո: Տրնդեզի պաշտոնական անունը՝ Տեառնընդառաջ, կապված է Հիսուս Քրիստոսի կյանքից մի դեպքի հետ: Սակայն Տեառնընդառաջի ծեսերն ունեն ավելի հին՝ հեթանոսական հիմքեր ու կապված են կրակի մաքրող հատկությունների հետ: Տոնի հիմնական ծեսը կրակ վառելն է: Հնում կարծում էին, որ կրակը ջերմացնում է, դաշտերը բերրի դարձնում ու նպաստում ամուսնական կապերին:

Տրնդեզ փաթեթ

Ծաղկազարդ

Ծաղկազարդ նախորդում է Զատկին, որի ընթացքում սկսում ենք պատրաստվել ծեսին, դիմավորել Ուտիսին ու Ակլատիզին։ Զատիկը ունի իր ծիսական ծառը, տիկնիկները և ծիսական զանազան խաղերը։ Ծառը խորհրդանշում է անցյալը, ներկան, ապագան։ Ծեսի ընթացքում միասին գունավորում ենք ձվեր և թելերով կախում ծառի ճյուղերից։ Ձվերը խորհրդանշում են աշխարհը։ «Տի՛զ, տի՛զ, Ակլատի՛զ․․․» բացականչություններով հարվածում ենք Ակլատիզին և քշում նրան բակից։ Այս ծեսը մի քիչ նաև տեխնոլոգիական կարող ենք որակել։ Ծնողները մեզ հյուր են գալիս, ու սկսում ենք միասին պատրաստել զատկե ձվիկներ։ Սկզբում երկու կողմից փոքրիկ անցքեր ենք բացում ձվիկների վրա, ապա սաները փչելով դատարկում են ձվիկների պարունակությունը, զարգացնում ենք փչելու կարողությունը։ Փչում ու փչում են, բայց դեղնուցը դուրս չի գալիս, տեսնեք՝ ինչ ուժով ու ոգևորությամբ են փչում, ու ինչ ուրախություն, երբ վերջապես դեղնուցը դուրս է գալից անցքից։ Խառնում ենք մեզ մոտ եղած բոլոր գույներն ու ներկերը։ Խառնաշփոթը պատրաստ է։ Գույնե՜ր-գույնե՜ր․․․Բոլորով սկսում ենք զարդարել ներկերի տարատեսակ երանգներով։ Արդյունքում՝ բազմապիսի զատկե ձվիկներ։§§Սկսում ենք ցորենացանը, սաները բերում են բամբակ և ցորեն, ափսե ու ջուր։ Հագնում ենք գոգնոցները, դուրս գալիս բակ։ Սկզբից բամբակն ենք հարթ փակցնում տարայի վրա, հետո մի քիչ ջուր ենք ցողում, որ խոնավանա բամբակը, ապա լցնում ենք ցորենը, կարելի է նաև ոսպ ցանել, քանի որ ոսպից դուրս եկածը նույնպես գեղեցիկ է, հետաքրքիր կառուցվածք ունի։ Ցանում ենք ցորենը՝ անհամբեր սպասելով ածիկի աճելուն։ Ցանում ենք նաև քար, ավազ, ալյուր, որպեսզի որոշ ժամանակ հետո սաները որոշեն՝ ինչու չաճեցին դրանք։ Քանի որ մեր կրթահամալիրում իրականացվում են ամենամսյա վերապատրաստումներ Հայաստանի տարբեր մարզերից, կրթական փոխանակման ծրագրերով, ծես-նախագծերով այցելություններ ենք կազմակերպում տարբեր նախակրթարաններ։ Միասին բոլոր խմբերով երգում ենք, խաղում, պարում, ձու գլորում, փետուր նետում, տարատեսակ ծիսական խաղեր խաղում՝ ձուկռվոցի, ձուպտտոցի, ձուգլորոցի։ Իսկական տոնախմբության է վերածվում սեբաստացիական այս ծես-նախագիծը:

Ձվախաղեր փաթեթ

Զատկածեսը Արևելքում

Զատկածառ

Զատկածառ

Համբարձման ծես

Համբարձման օրը ջրի ու ծաղկի տոն է: Տոնը ունի ուրիշ անուն էլ: Նրան ասում են Վիճակի տոն, Ջանգյուլում: Այսօր աղջիկների խմբով դուրս եկանք ծաղիկ հավաքելու: Նրանք ծաղիկներից բացի, հավաքեցին յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղկից յոթ տերև, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար: Ամբողջ ընթացքում նրանք պիտի լուռ մնային: Ծաղիկները հավաքելուց հետո միայն աղջիկներն սկսեցին խոսել միմյանց հետ, երգել և ծաղկեպսակներ սարքելու ողջ ընթացքում ամենուր հնչում էր նրանց երգը:

Սեբաստացիների ազգագրական յուրաքանչյուր շրջան ունեցել է իրեն հատուկ հարսանեկան ծիսակարգ։ Այսօր մեզ մոտ ծիսական և ազգային խաղիկների, իմացության հերթական հրճվանքն էր։ Ավանդական հարսանեկան ծեսերի հանդեպ հետաքրքրությունն սաների մոտ սկսվեց դեռևս երգերից՝ հարսանեկան հին ավանդույթների՝ «Էկանք, էկանք, այլիհո՜», «Պսակ-պսակ տիկնի պսակ», «Այ, ֆորկա», մասին պատմող զրույցներից և երգերից։ Այս ամենը առիթ հանդիսացավ, և մենք որոշեցինք գնալ ծիսական հարսանեկան ավանդույթների հետքերով… Կարծում եմ դրանք ձեզ էլ կհետաքրքրեն:

Պատրաստվում ենք Համբարձման ծեսին

Հանբարձման ծեսը Արևելքում

Պսակ պսակ տիկնի պսակ

Ծաղկազարդ

Ծաղկազարդ, գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն, որին հաջորդում է Ավագ շաբաթը։ Կատարվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»Վարդավառ

«Վարդավառը գալիս ա,
Ծաղիկը ցնծալիս ա…»։
Վարդավառը` ջրի, ծառ ու ծաղկի պաշտամունքի տոն:
Վարդավառ, Անձրևաբեր ծես կրթահամալիրի Քոլեջում։

Վարդավառը Հայաստանում ժողովրդի ամենասիրելի ամառային տոներից մեկն է։ Այդ տոնին հանրապետության մայրաքաղաքում և մարզերում բոլորն են սպասում փոքրից մեծ, քանի որ այդ օրը երեխաներին թույլ է տրվում անարգել բոլորին ջրել, երբ ցանկանան, իսկ մեծերը, թեկուզ մեկ օրով, կարող են կրկին վերադառնալ մանկություն։ Վարդավառի տոնը տարբեր օրերի է նշվում, այս տարի այն նշվեց հուլիսի 24–ին։

Վարդավառը գալիս ա

Հարիսա թթուդրիկ

Թթուդրիկի ժամանակ ամեն մեկը իր հետ բանջարեղեն է բերում՝ կաղամբ, լոլիկ, վարունգ, գազար, ծաղկակաղամբ, սխտոր, կանաչի և այլն։ Լվանում ենք միասին, համտեսում, կտրատում, սաները կարողանում են թե՛ ինքուրույն լվանալ, թե՛ կտրատել, սիրուն դասավորոում ենք տարաների մեջ։ Բանջարեղեններից պատրաստում ենք թթու-կերպարներ, թթու-դեմքեր։ Պատրաստում ենք աղաջուր, կատարում ենք բնագիտական փորձ և սպասում թթվելուն, որ Հարիսայի ծեսի ժամանակ համտեսենք։ Մեր պատրաստած թթուները մասնակցում են նաև կրթահամալիրյան «Թթու- էքսպո» ցուցահանդեսին։

Թթուդրիկի ծեսը նախակրթարանում

Ընտանեկան թթուդրիկ. Փաթեթ

Թթվահամտես

Հարիսայի ծեսը շատ մեծ շուքով ենք նշում կրթահամալիրում։ Ըստ օրացույցի, ամբողջ դպրոցով սկսում ենք տոնել և ուտել, երգել ու պարել։

Հարիսայի համայնքային ծես

Ընտանեկան Հարիսայի ծես

Լավաշթխիկ

Առավոտն երկար սպասված առավոտներից էր։ Պատրաստվել էինք լավաշթխիկի ծեսին և այսօր պետք է գնայինք Ագարակ։ Խմբից դուրս եկանք ծնողների ուղեկցությամբ և բարձր տրամադրությամբ։ Քայլքով, ճանապարհին ուրախ երգելով, հասանք խանութ ` կենդանիների համար բանջարեղեն գնելու։ Սաների հետ գնումներ կատարելուց հետո շտապեցինք Ագարակ։ Չէ° որ կենդանիները մեզ էին սպասում, պետք է կերակրեինք նրանց։ Ագարակ հայտնվել և չտեսնել ձիուկներին, չնստել և չպտտվել չէր լինի: Կատարեցինք շրջայց, ծանոթացանք այնտեղի կենդանիների հետ, շրջեցինք ձիերով, կերակրեցինք կենդանիներին: Այնուհետև կրակի շուրջը հավաքվեցինք, շուրջպար բռնեցինք, երգեցինք, գովեցինք, է’լ հացթուխին, է’լ գունդ անողին, է’լ տապ անողին, է’լ անուշ անողին։ Խմորը գունդ արեցինք, տապ արեցինք ընթացքում մեր սերն ու հոգին ներդրեցինք։ Ընթացքում մեզ հյուր եկավ տիար Բլեյանը, ողջունեց մեզ և հրավիրեց Ագարակ սաների ծննդյան ծեսերը նշելու։ Վայելեցինք մեր օրը մեծ ոգևորությամբ։ Նախաճաշեցինք, շնորհակալություն հայտնեցինք և ճանապարհվեցինք դեպի արևելյան դպրոց-պարտեզ։

Լավաշթխիկի ծեսը Ագարակում

Լավաշթխիկի ծեսը ուսումնական Ագարակում

Ուրախ երգերով պատրաստվում ենք լավաշթխիկի

Լավաշթխիկ Ագարակում

Քայլքով դեպի Ագարակ

Ողջույն Ագարակ, «Լավաշթխիկ»

Ձիավարություն

Լավաշթխիկ Ագարակում

Քայլքով դեպի Ագարակ

Մի օր Ագարակում

Ատամհատիկ

Ատամհատիկը շատ ուրախ տոն է և շատ զվարճալի է անցնում հատկապես մեզ մոտ` նախակրթարանում:

Ատամ,ատամ դուրս արի

Ատամ, ատամ, դուս արի,
Տես, քեզ ինչեր ենք բերե,
Չիր ու չամիչ ենք բերե,
Յուղ ու մեղր ենք բերե:

Ատամհատիկի ծես

Ատամների խնամք

Երեխայի ատամների մաքրության մասին, ըստ բժիշկների, պետք է սկսել հոգ տանել դրանց ի հայտ գալուց ի վեր: Երկու տարեկան հասակից կանոնավոր կերպով պետք է վարժվի ատամ լվանալուն: Երեխային պետք է սովորեցնել, որ ամեն օր՝ օրը երկու անգամ, պետք է ատամները լվանա:

Ատամիկ տարոսիկ

Նախապես թղթերը կտրատեցինք ատամի տեսքով: Սոսնձեցինք, ամրացրեցինք բամբակ և դարձրեցինք ատամիկի տեսքով տարոսիկներ:

Ատամհատիկի ծես

Ատամհատիկի Ծեսը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղացում,որտեղ տեղի ունեցավ մանուկների օրհնության պատարագ, ներկա էին դաստիարակներ , ծնողներ,սաներ։

Ծեսը մեզ տալիս է հնարավորություն, ստեղծում միջավայր, որտեղ սովորողները նախապատրաստման և իրականացման ընթացքում կիրառում են իրենց հմտություններն ու գիտելիքները՝ շարունակ ինքնակրթվելով ու ավելի առաջ շարժվելով։

Այսպիսով, բոլոր վերոնշյալ ծեսերով փորձում ենք զարգացնել սովորողների ինքնուրույնությունը, ստեղծագործական երևակայությունը, տարատարիք սովորողների հետ համատեղ խմբային և անհատական հետազոտական աշխատանքներ կատարելու, ուսումնական նախագծեր իրականացնելու, իրար հետ շփվելու, միջհամայնքային, միջմարզային կապեր հաստատելու, իրար ճանաչելու, իրար հետ սովորելու և միասին բազմաթիվ խնդիրներ լուծելու հմտություններն ու կարողությունները, ծանոթացնել «Իմացումի հրճվանք» ծրագրին, կրթահամալիրի ուսուցման մեթոդներին և միջոցներին։

Рубрика: 2022-2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ, Ամանոր

Ամանորյա օրացույց

Ամանորին ընդառաջ պատրաստում ենք ամանորյա օրացույց։ Օրացույցը պետք է ձմռան առաջին օրը պատրաստ լինի, որպիսի սաների հետ հաշվենք ամսվա օրերը, թե քանի օր մնաց ամանորին, Ձմեռ պապիկի գալուն։

Рубрика: 2022-2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ, Նախագծեր, Ամանոր, Ծես

Ամանորյա ծես

Օրը՝ դեկտեմբերի 26 

Ժամը՝10:00

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 2-4 տարեկաններ, դաստիարակներ, ծնողներ, հյուրեր

Վայրը՝ Արևելյան դպրոց 

Մուտքը՝ ժպիտով, բարձր տրամադրությամբ, սաները տոնական` կարմիր և սպիտակ Ձմեռ Պապիկի և Ձյունանուշիկի հագուստով, ծնողները՝  Ձմեռ պապիկի տոնական կարմիր գլխարկներով:

Читать далее «Ամանորյա ծես»
Рубрика: 2022-2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ, Լոգոպեդական խաղեր

Մանր մոտորիկա

Զարգացնում ենք մանր մոտորիկան։
Լոգոպեդ Նունե Ռաֆայելյանի հետ միասին իրականացրեցինք աշխատանք, որի նպատակն է զարգացնել մանր մոտորիկան, կապակցված խոսքը և ուշադրությունը։ Սաները հատիկեղենը հատիկ-հատիկ վերցնելով անցկացնում են խողովակի մեջ, որն էլ հայտնվում է ափսեի մեջ։ Աշխատանքը անցավ հետաքրքիր և բովանդակալից։