Рубрика: Նախագծեր

Հունիսի 1-Հուլիսի 1

Մասնակիցներ՝  2-4 տարեկաններ, դաստիարակներ

Սաների լողափնյա գործունեությունը կազմակերպելու համար անհրաժեշտ անհատական միջոցներ

Լողազգեստ

Լողակոշիկ

Ջրօղակ

Սրբիչ,գլխարկ

Տարբեր չափի տաշտեր

Տարաներ

Թափանցիկ բաժակներ

Դույլեր,փոցխեր,բահեր

Օղակ,պարան,գնդակ

«Հակաբացիլ Կոմիտաս 2017» ամենամյա երաժշտական նախագիծ

Նախագծի հեղինակ՝ Արթուր Շահնազարյան

Ժամանակացույց՝  Հունիսի 1-3

Երգացանկ՝ Կոմիտասի գրառած-մշակած 4  երգ

  1. Արև, արև,ե՜կ,ե՜կ
  2. Փայտե ձիուկ
  3. Կոտ ու կես
  4. Հե~յ,  իմ նազան

«Բարև ջուր»  նախագծի մեկնարկ

Ամեն օր ջուրը մտնելուց առաջ ուրախ  մարմնամարզություն, որ մարմինը պատրաստ լինի ջուրը մտնելուն:

Մեծերի օգնությամբ կամ ինքնուրույն դանդաղ մտնում են  լողավազանի մեջ:  Չփչփացնում են, չլմփացնում:

Կամաց-կամաց կանգնում ենք ոտքերի վրա:

Դաստիարկի հետ խաղում են.

_Բարև ջուր: Աջ կամ ձախ ձեռքով չլմփացնում ենք ջրի մեջ:

_Բարև ջուր, բարև ջուր,ու չլմփացնում են մեկ աջ, մեկ ձախ ձեռքով:

_Բարև, ջուր, բարև, ջուր,  բարև, ջուր,  բարև, ջուր:

Ուրախ է, չէ՞: Մեկ աջ ձեռքով՝ չլը՜մփ, մեկ ձախ ձեռքով՝ չլը՜մփ՝ մեկ աջ, մեկ՝ ձախ:

Ձեռքով վերցնում են ջուրը, լցնում իրենց գլխին, հետո՝ կողքի ընկերների գլխին: Նույն բանն անում են բաժակով (крушка):

Լավ ծանոթություն էր, չէ՞:

Շնչառական վարժություն

Ամուր կանգնում ենք ոտքերի վրա: Կանգնեցինք: Խորը, շատ խորը շունչ ենք քաշում, շունչը պահում ենք ու մռութը մտցնում ջրի մեջ, մի՜ քիչ պահում ու դուրս հանում: Գիտե՞ք՝ ինչու ենք այդպես անում, որ շնչել սովորենք, որ շունչը երկար պահել կարողանանք: Դա կարևոր է ջրում:

Նույն բանն անում ենք երեքով՝ իրար ձեռք բռնած,միասին շնչում ենք, միասին սուզվում ու դուրս թռչում:

Չոփ-չոփից  լող

Սեբաստացի սանը պետք է լողա:Ամռան սկզբում մենք խաղում ու չլմփացնում ենք լողավազանում, իսկ հետո կամաց-կամաց սովորում ենք ջրօղակով լողալ: Ավելու ուշ արդեն առանց ջրօղակի:

Ջրային խաղեր

Սաները շրջան են բռնում, պտտվելով ասում են խաղիկը, վերջում թողնում են ձեռքերը և ըկնում ջուրը: Ջրի ծավալն իհարկե անվտանգ պիտի լինի:

Կլոր պար, մեջը՝  ծառ,

Նստիմ հովը, կթիմ կովը,

Զմփիկ զարկեմ, ընկնիմ ծովը: 

Ջրային փորձեր, զգացողություններ

Ջրի գույնը

Անհրաժեշտ է տարբեր չափի թափանցիկ ամաններ,լիքը ներկեր: Պարզապես խաղում ենք, շատ ենք խաղում, հաճախ ենք խաղում: Միասին տարբեր գույնի ջրեր ենք ստանում, խառնում ենք: Տարբեր թափանցիկ ամանների մեջ տարբեր գույնի ներկեր ենք լցնում: Սկզբում՝ քիչ, հետո ավելացնում ենք: Դա  փոքրիկ հրաշք է փոքրիկի համար:

Ի՞նչ  համ  ունի  ջուրի

Ջրի մեջ լցմու ենք շաքարավազ և հետևում, թե շաքարավազն ինչպես է շարժվում ջրում, հետո ինչ է լինում: Խմում ենք  ստացված ջուրը: Ավելացնում ենք շաքարավազ, կրկին խմում: Սաները պաըտմում են,թե ինչպես փոխվեց ջրի համը:

Հետո փորձում ենք կիտրոնով և  աղով:

Դիտարկումներ. համեմատում, շատ ու քիչ…

2-4 տարեկանին տալիս ենք տարբեր չափի ամաններ,բաժակներ և իր հետ երկար ժամանակ ջուրը մի ամանից լցնում ենք  մյուսի մեջ` փոքրից մեծի, մեծից`փոքրի:

Երեխան երկար ժամանակ կենտրոնացած աշխատում է: Մի քիչ մեծերն արդեն գուցե  գլխի կընկնեն  ու մեծ ամանի ջուրը փոքրի մեջ չեն լցնի:

Ջրաթատրոն

Երգ բեմադրում ջրում

Երաժտառիթմիկ խաղ ջրում

Լողավազանը բեմահարթակ,ձեռքերը մարմին:Խաղում ենք թատրոն:

Ռոդարիական-մարզական խաղեր լողափին

Գնդակախաղ ջրում

Սաները սովորել են գնդակը բռնել-փոխանցել, գցել վերև-բռնել, գցել գետնին-բռնել, գլորել:

Նույնը կփորձենք ջրում և կհամեմատենք որտեղ է ավելի հեշտ խաղալ գնդակով:

Ամառային նկարչություն

Սպունգանկարներ

Վրձնի փոխարեն՝  սպունգ: Սաները սպունգը ներկում կամ չոր սպունգը թրջում են գունավոր ջրով և տպտպացնում թղթին,սավանին:

Ներարկիչ + սավան…

Մեզ անհրաժեշտ է ներարկիչ,սպիտակ սավան,կերակրի ներկ և ջրով լիքը տաշտեր:

Գունավոր ջուրը լցնում ենք ներարկիչի մեջ,իսկ հետո նկարում ենք սավանի վրա:

Նկարում ենք թաթիկներով և ոտքերով

Աշխատում ենք կավով,ծեփոնով 

Խոհանոցային գործունեություն.

 Մրգատոն-չրատոն

Մեր բակի ծիրանը շատ համեղ է… պատրաստում ենք չիր:

Մրգային կոմպոտներ և աղցաններ

Թխվածքներ

Համեղ դոնդող

Բանջարեղենով պիցցա

Փրփուրի օր

Ամբողջ լողափը, ամանները, տաշտերը լցված ու ծածկված են փրփուրով:  Սաներն էլ մեծերի հետ խաղում են փրփուրով, փրփրադեզեր են անում, փրփրանակար-ֆոտոներ, պղպջակներ են բաց թողնում՝ ձեռքով  և կլոր փոքրիկ օղակներով:

Շարունակելի…