Рубрика: Նախագծեր

Դեկտեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ

Նախակրթարանի օրացույց 2021-2022

Ձմեռային պարտեզ

Դպրոցը ատամհատիկի բաց արվեստանոց

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.30-09.30։ Դաստիարակներից մեկը 8:30 լինում է խմբասենյակում, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներ, երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Ծնողի մուտքն արգելվում է:
Ձմեռային բակային խաղեր։
Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Հետևում են ճանապարհին, սառած ձյունը մաքրում են, զուգահեռ կլինի նաև բնագիտական փորձ, հետևում են թե ինչպես է սառույցը հալվում, պինդ վիճակից վերածվում հեղուկի։ Նախապատրաստում սահնակները և ձնագնդի պատրաստելու գործիքները։
9:30-10:00— Ձմեռային Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, ձյան վրա թողնում ձեռքերի և ոտքերի հետքերը, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր=ձնե ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛, թավալվիր ձյան մեջ, ոտքերով ճռճռացրու ձյունը …:
10:00-10:30—Նախաճաշ
11:00-12:00— Ձմեռային պարտեզ։
12:30-13:00—Ճաշ
15:30-16:00- Հետճաշիկ:
Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ)
Բնագիտական գործունեություն.
Սոսինձով, աղով և գուաշով կպատրաստենք փաթիլներ։
Սենյակային բույսերի խնամքը դառնալու մեր ամենօրյա աշխատանքի կարևոր մասը: Իրականացնելու ենք մի շարք բնագիտական գործունեություններ
և՛ պարտեզի ներսում, և՛ պարտեզի տարածքում, և՛ պարտեզից դուրս:

Տեխնոլոգիա. Կպատրաստենք ինքնաշեն ամանորյա խաղալիքներ։
Ցանկացած տեխնոլոգիական աշխատանք վերածվում է խաղ-աշխատանքի: Կարևոր խնդիր է երեխային ընդգրկել տարբեր տեխնոլոգիական գործունեությունների մեջ, երեխայի աչքերով,խաղով, երգ ու պարով,սովորելով ու սովորեցնելով։
Այլընտրանքային նկարչություն

Թաթիկատոնածառ
Մեր կողմից իրականացվելու տեսական և գործնական հետազոտություն, որի նպատակն կլինի ուսումնասիրել ոչ ավանդական նկարչության դերը նախադպրոցական տարիքի երեխաների կյանքում։ Ոչ ավանդական նկարչությունը չունի սահմաններ և արգելքներ, այստեղ նկարչության գործիք կարող է հանդիսանալ շրջապատում ցանկացած իր։

Բակային խաղեր
Բակային խաղերը խթանում են երեխաների երևակայությունն ու ստեղծարար մտածելակերպը, քանի որ երեխաներն իրենք են հորինում խաղի կանոնները: Բակային խաղերը նաև օգնում են երեխային զարգացնել բանակցելու հմտությունները, խնդիրներին լուծում գտնելու կարողությունը, ինչպես նաև հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություննեը: Եվ ընդհանրապես բակային խաղեր խաղալը առաջնորդություն սովորելու ամենաարդյունավետ միջոցն է։
Ամսվա երգեր՝ «Փաթ-փաթ փաթիլներ…»«Համով-հոտով տոնածառ»«Տոնածառ ջան տոնածառ», « Բասեն բարի»«Զար զնգը»
Ճվիկներ, Ազգային խաղիկներ
Ամսվա բանաստեղծություններ՝ Հ․ Թումանյան՝

Առաջին ձյունը

― Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալի…

Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
― Չէ՛, իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան

Ծաղիկների հետ։
Էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

Արի՜, արի՜ Ձմեռ պապի…

Արի՜, արի՜
Ձմեռ պապի,
Սպիտա՛կ հագի,
Սպիտա՛կ կապի։
Դաշտ ու անտառ,
Գետ ու գետակ,
Այս ամենը
Ա՛ռ թևիդ տակ։
Սարում, ձորում
Սուլի՛ր, երգի՛ր,
Հեքիաթ ասա
Հետաքրքիր։
Գցիր կամուրջ,
Փռիր կարպետ,
Այ անուրագ,
Անձեռ վարպետ։

Դեկտեմբեր ամսվա իրականացվող նախագծեր՝
Ատամհատիկի ծես

  • Ատամիկ թխվածքաբլիթներ
  • Ատամիկների պատմություններ
  • Չոչերի մրցույթ
  • Ում ատամն է ուժեղ
  • Ատամների խնամք
  • Փոխինձ

Ամանորյա ծեսը Արևելքում

  • Դեկտեմբերյան օրացույց
  • Ամանորյան զարդարանք
  • Տոնական փոստարկղ
  • Ինքնաշեն խաղալիքներ
  • Ուրախ տոնածառ
  • Ամանորյան երգերի , խաղերգերի , պարի ուսուցում
  • Ամանորյա երազանքներ
  • Բլբլան ռադիո

Տոնական խոհանոց

  • Տարեգաթա
  • Ասիլ -վասիլ թխվածքաբլիթներ
  • Պասուց տոլմա
  • Փոխինձ
  • Մեր սիրած տոնական ուտելիքը

    Ամանորի ծես

01.12.2021-10.12.2021

Դեկտեմբեր ամիսը տարբերվում է իր տոնական տրամադրությամբ։ Ուրախ, տոնական երգ ու պարով նախապատրաստվում ենք ատամհատիկի և ամանորյա ծեսին։

Ատամների խնամք

Ատամհատիկի ծեսին ընդառաջ՝《 Ծնողը հարթակում 》նախագծի շրջանակներում մեզ հյուր կգա Միքայելի մայրիկը՝ ով մասնագիտությամ ատամնաբույժ է։

Սաների հետ կպատրաստենք քաղցր ատամիկներ։ Կսովորենք ոտանովորներ , երգեր ատամների մասին։

ԿԱԹՆԱՏԱՄ

Ատամ, ատամ,

Իմ կաթնատամ,գնա՜ս բարով

Հարյուր տարով…

Իսկ դու արի՛,

Գալըդ բարի՜,

Իմ նո՛ր ատամ.

Ես քեզ կտամ

Հարյուր տարի

Հազար բարի-

Էլ ղավուրմա՜,

Էլ բաստուրմա՜,

Չամչով փլա՜վ,

Հնդու խուրմա,

Տանձ ու խնձոր

Մի՜շտ, ամեն օ՜ր

Փստա՜, բադա՜մ,

Էլ ո՜ր մեկի

Անունը տամ,

Ոսկի՜ ատամ:

  • Միասնական երգ՝«Ատամ, ատամ, դուս արի»

Ատամ, ատամ, դուս արի,
Տես, քե ինչեր ենք բերե,
Չիր ու չամիչ ենք բերե,
Յուղ ու մեղր ենք բերե:

13.12.2021 -17.12.2021

Рубрика: ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ 2021-2022, Այլընտրանքային նկարչություն

Կավե վզնոց

Մեր փոքրիկ ձեռքերով կավից պատրաստեցինք վզնոցներ: Թողեցինք չորանա ու անցանք գործի: Տարբեր գույնի լաքերով ներկեցինք: Շատ գեղեցիկ և յուրօրինակ վզնոցներ ստացվեց։ Որոնք պետք է ներկայացնենք Հարիսայի ծեսից առաջ տեղի ունեցող ցուցահանդեսի ժամանակ։

Рубрика: Նախագծեր, Ծես

Հարիսայի ծեսը ընտանիքում

Նախագծի անվանումը` «Հարիսայի ծեսը ընտանիքում»

Անցկացման վայրը` ընտանեկան միջավայր

Մասնակիցներ` Սեբաստացի ընտանիքներ

Անցկացման ամսաթիվը` 27.11.2021թ.

Նախագծի ընթացքում սաները մայրիկների, տատիկների հետ կկատարեն գնումներ, կմաքրեն ձավարը, կլվանան հավը, մեծերի հսկողությամբ կխառնեն հարիսան այնքան մինչ պատրաստ լինելը, քանի որ հարիսան երկար է եփվում՝ կարելի է ընթացքը համեմել ազգային երգերով, հետաքրքիր ընտանեկան պատմություններով։ Երբ հարիսան պատրաստ լինի գեղեցիկ սեղան կգցեն, որտեղ իր գեղեցիկ տեղը կգտնի նախօրոք պարտեզում թթվեցրած համեղ և խրթխրթան թթուն։

Արդյունքը՝ կունենանք գեղեցիկ, համեղ ընտանեկան ծես։

Рубрика: Ես կարողանում եմ ...

Քաղցր սուջուխ

Քաղցր սուջուխը հին հայկական աղանդներից է: Սովորաբար պատրաստվում է աշնանը, երբ հասնում են ընկույզն ու մրգերը:
Ընկույզները նախապես կոտրեցինք, ասեղը երկտակ թելեցինք և հանգույց արեցինք: Ընկույզներն ասեղով թելի վրա անցկացրեցինք: Ամբողջը շարելուց հետո, ասեղը հանեցինք և թելի մյուս ծայրը կապեցինք: Նույնն արեցինք նաև մնացած ընկույզների հետ: Շարելուց հետո ընկույզի շարանը թաթախեցինք շփոթի մեջ և կախեցինք մինչև չորանա:

Рубрика: Ծես

Ընկույզախաղ

Ընկույզ ուտել սիրում են բոլորը, իսկ ընկույզով խաղալ քչերը գիտեն: Այսօր ընկույզով խաղեր խաղացինք, երգեցինք ու արտասանեցինք: Շատ հետաքրքիր և ուրախ ժամանակ անցկացրեցինք: Ընկույզով խաղալը մեզ շատ դուր եկավ :

Рубрика: Ես կարողանում եմ ...

Պոպոք կոտրոցի

Ընկույզ ջարդելու համար գոյություն ունեն տարբեր ձևեր և տեսակներ։ Ըստ այդմ ընկույզ ջարդելու ձևավոր գործիքը օգտագործեցինք: Ընկույզը կոտրեցինք, ընկույզի կճեպը առանձնացրեցինք ու միջուկը ընթացքում համտեսեցինք:

Рубрика: ԾՆՆԴՅԱՆ ԾԵՍԵՐ

Տարեդարձ է այսօր

Այսօր մեր սիրելի ընկեր, համեստ ու ժպտերես Միլայի ծննդյան օրն էր: Միլան դարձավ 4 տարեկան: Բոլորով միասին ուրախ երգեցինք, պարեցինք, Միլային մի լավ գովեցինք:

Միլան քույրիկի և մայրիկի հետ զարդարեցին տարեդարձի կեքսիկները և համտեսեցին: