Рубрика: Հաշվետվություն

Ընտանեկան առցանց ամանոյա նախագիծ

Արևմտյան դպրոց պարտեզ՝

Արևելյան դպրոց պարտեզ՝

Հյուսիսային դպրոց պարտեզ՝

Հարավային դպրոց պարտեզ՝

Քոլեջ՝

Рубрика: Նախագծեր, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ 2021-2022

Ընտանեկան առցանց ամանորյա նախագծեր

Դեկտեմբերի 30-ից Հունվարի 3-ը Արևելքի նախակրթարանի սաները հանդես կգան ընտանեկան նախագծերով։ Անվանումը՝ «Ամանորը մեր ընտանիքում»

Տևողությունը՝ Դեկտեմբերի 30-ից Հունվարի 3-ը
Մասնակիցներ՝ Արևելյան պարտեզի սաներ, ընտանիքի անդամներ, հարազատներ, բարեկամներ

Читать далее «Ընտանեկան առցանց ամանորյա նախագծեր»
Рубрика: ՀԱՐԹԱԿՈՒՄ ԾՆՈՂՆ Է, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ 2021-2022, Ամանոր, Այլընտրանքային նկարչություն

Ծնողական սեմինար գոգնոցների ներկում բատիկով

Ամանորի ծեսին ընդառաջ ունեցանք ավանդույթ դարձած ծնողական հավես սեմինար։ Մինչ բոլոր ծնողները կհավաքվեին խմբասենյակում իսկական իրարանցում էր , բայց այս անգամ ծնողական իրարանցում՝ ինքնագլորների շքերթ , ծնողների մասնակցությամբ։

Հետո սկսեցինք այլընտրանքային նկարչություն՝ թաթիկանկարչություն։ Սաները նկարում էին մայրիկների օգնությամբ իրենց ամանորի ծեսի հանդերձանքը։ Փորձեցինք ստանալ տարբեր պատկերներ։ Շատ հետաքրքիր ու հավես միջավայրում։

Այնուհետև հյուս տոնածառի մոտ Ընկեր Տաթևի հետ երգեցինք ամանորյա ծեսի երգերը։
Իսկ վերջում պարեցինք միասնական պար ՝ թամզարա։

Рубрика: ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ 2021-2022, Ամանոր

Չարխափան

Ամանորին որոշ տեղերում ընկույզից պատրաստում են Չարխափան՝ չարը քշող, վախեցնող, չքացնող, խափանող: Վերցնում են 20 սմ և ավելի երկարություն ունեցող թելեր, մեկ ծայրը հագուցում՝ որքան հնարավոր է մեծ գլխով, դնում կեղևների արանքը և սոսնձում: Մի քանի այդպիսի ընկույզների թելերը կապում են իրար, որն էլ դառնում է «Չարխափան»: Հայ մարդիկ հավատում էին, որ այդ շրխկոցը «վախեցնում և քշում է չարին»:

Рубрика: Նախագծեր, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ 2021-2022

Հանդիպում Ձմեռ Պապիկին

Օրը՝ Չորեքշաբթի 22.12.2021

Ժամը 11։00-12:00

Վայրը՝ Մխիթար Սեբաստաց կրթահամալիր

Քոլեջի ՝ Ջերմոց լաբորատորիա

Նախագիծ՝ Այց Ձմեռ պապիկին

Մասնակիցներ՝Արևելյան դպրոց-պարտեզի 2-4 տարեկանները , դաստիարակները

Նպատակը՝ Նամակների հանձնում Ձմեռ պապիկին։Եվս մեկ ամանորյա հեքիաթի իրականացում։Սաները իրենց նամակները կհանձնեն , կխոսեն իրենց երազանքների, ցանկություների մասին։ Կերգեն ու կպարեն։

Արդյունքը՝ Տեսաֆիլմի տեսքով

Պատասխանատուներ՝ Շողիկ Պողոսյան, Ինգա Անտոնյան,Աննա Զաքարյան