Рубрика: Նախագծեր

Թումանյանական օրեր նախակրթարանում

Տևողությունը՝  Փետրվարի 1-18

Անցկացման վայրը՝ Արևելյան դպրոց-պարտեզ

Նպատակը՝

«Թումանյանական օրեր» նախագիծը նախակրթարաններում, 2-4 տարեկանների խնամքի և զարգացման խմբերում և ընտանիքում

Читать далее «Թումանյանական օրեր նախակրթարանում»
Рубрика: Նախագծեր

Տյառնընդառաջ նախագիծ

Ծեսի օրը՝ փետրվարի 14

Անցկացման վայրը՝ Արևելյան դպրորց -պարտեզ

Սկիզբը՝ ժամը 11.00-ին

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ

Ծրագրում՝

Սովորողները խմբերում պատրաստում են հալվա, փոխինձե գնդիկներ: Թղթերի վրա նկարում են « չար» բառեր՝ խարույկը նետելու համար:

Խարույկը վառվելու է Արևելյան դպրոց — պարտեզի բակի տարածքում: Ըստ ծիսական կարգի՝ յուրաքանչյուր մասնակից իր բաժին փայտիկը կամ ճյուղն է ավելացնում կրակին: Մինչ խարույկի իջնելը ուրախ երգ ու պարով պտտվում ենք խարույկի շուրջը: Այդ ընթացքում , ծնողները, հյուրերը ծիսական ուտեստներ են մատուցում՝ շրջելով հանդիսականների մեջ (փոխինդ, աղանձ, ադիբուդի, գունավոր կոնֆետներ, հալվա):

Հյուրասիրությունը՝ երգի, պարի, բարեմաղթանքների, օրհնանքների ուղեկցությամբ:

Երգեր՝

  • «Տերընդեզ»
  • «Խնոցի-հարոցի»
  • «Կուտ ու կես»
  • «Պսակ-պսակ»
  • «Արև,արև»

Պարեր՝

  • Թամզարա
  • Ծաղկաձորի
  • Նինարե

Հետո սկսում ենք կրակի վրայով թռչելու արարողությունը, որն ուղեկցվում է ազգային երաժշտությամբ՝ երգերով, պարեղանակներով: Իսկ կրակի վերջնական մարելուց հետո մոխիրը ծիսական օրհնանքներով շաղ ենք տալիս պարտեզի այգում: Իսկ վերջում կվայելենք ձմեռային խաղերը…

Ծիսական խաղեր

Աղջիկ փախցնոցի

Աքլորակռիվ

Գոմշակռիվ

Рубрика: Նախագծեր

Նախագիծ Բարեկենդանի ծես


Մասնակիցներ՝
2-4տարեկաններ, դաստիարակներ

Անցկացման օրը` Փետրվարի 25-ին, ժամը 12:00

Անցկացման վայրը՝  Արևելյան դպրոց — պարտեզ

Նպատակը՝

Ազգային ծիսական ավանդույթների փոխանցում

Խնդիր

Ազգային ծիսական երգերի, խաղերգերի ընտրություն,

ծիսական խաղերի ուսուցում,

ազգային պարային երաժշտության ուղեկցությամբ կատակ խաղ-պարերի կատարում,

Բարեկենդանի ներկայացում, ներկայացման երաժշտական ձևավորում:

Ընթացք

Բարեկենդանի ծեսին հատուկ ծիսական երգեր:

Ազգային, ծիսական երգեր, պարեղանակներ, պարերգեր, խաղերգեր:Պատրաստում ենք դիմակներ բարեկենդանին ընդառաջ կենդանիների տեսքով, Նոզայի դիմակ
Պատրաստում ենք բարեկենդանի խորհրդանիշ փայտե ուղտի գլուխ:
Համեղ կերակուրների բաղադրատոմսեր պատրաստում են մայրիկ֊տատիկները։
Զվարճալի լուսանկարների ցուցահանդես
Բարեկենդանի ծիսական արարողություն
Թումանյանական օրեր

Рубрика: Նախագծեր

Փետրվար ամսվա աշխատանքային նախագիծ

Նախակրթարանի օրացույց 2021-2022

Ձմեռային պարտեզ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում: Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել)։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, բուժքույրը ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլ.մատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30:
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00-Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 10:30-11:00 Զբոսանք դրսում
  • 11:00-12:00— Ձմեռային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն ՝
  • Տեխնոլոգիա՝ կաշխատենք գունավոր թղթերով և կավով։
  • Խոհանոցային գործուեություն՝
  • Կպատրաստենք՝ փոխինձ, հալվա,աղանձ, ադի բուդի,գաթա։
  • Այլընտրանքային նկարչություն՝ փոխնձանկարչություն
  • Երգեր՝ «Տերընդեզ», «Արև ,արև,», «Եկեք ծեծենք », «Խնոցի-հարոցի», « 5 էծ », « Գնացեք տեսեք », « Պսակ-պսակ», « Կոտ ու կես », « Այ ֆորկա »
  • Հեքիաթ՝ Հովհաննես Թումանյան՝ «Պոչատ աղվեսը»,«Անհաղթ աքլորը », «Շունն ու կատուն » ,«Պոչատ աղվեսը » , « Ծիտը »
  • Բանաստեղծություններ՝ «Շունը», «Մարտ», «Փիսոն», Փիսիկի գանգատը, Փիսոն
  • Ճվիկներ`…«Հարի, հարի խնոցի», «Մատնախաղ», « Ճվիկ-ճվիկ»
  • Ազգային խաղիկներ`…թաշկինակ, մուկն ու կատուն, զիլինա, գոմշակռիվ, աքլորակռիվ
  • Մարզական խաղեր՝ գլուխկոնծիների շքերթ, բարձր թռիչքներ, ինքնագլորներ
  • Նախագծեր՝
  • Փետրվարի 7՝ Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը
  • Փետրվարի ՝ Տյառնընդառաջ
  • Փետրվարի ՝ Բուն բարեկենդան
  • Փետրվարի 1-19՝ Թումանյանական օրեր
Читать далее «Փետրվար ամսվա աշխատանքային նախագիծ»
Рубрика: Դդմածես

Դդմածեսի փաթեթ

Մի ամիս սովորեցինք ինչ բան է դդումը: Դդմի տեսքով տարբեր բաներ պատրաստեցինք։ Դդմանման հացիկներ թխեցինք, դդունը համտեսեցինք, ուսումնասիրեցինք, կուտիկներն էլ ցանեցինք։ Դդմով վաֆկի պատրաստեցինք, դդմին մի լավ գովեցինք։ Այսօր էլ արդեն ղափամա պատրաստեցինք, գովաբանեցինք տոնը և համտեսել մեր համեղ ղափաման։

Ղափամայի համտես

Ղափամայի պատրաստում

Ղափամայի պատրաստություն

Դդմի ծիլերի ուսումնասիրում

Դդմի կուտ

Ընտանեկան ղափամա

Դդմագովք

Դդմածառ

Դդումով վաֆլի

Դդմացան

Դդմի ուսումնասիրում

Դդմի համտես

Դդմահացիկ