Рубрика: Դդմածես

Դդմի համտես

2-4 տարեկանները այսօր համտեսեցին նարնջագույն, համեղ, օգտակար, գեղեցիկ՝ դդմին։ Սկզբում կտրատեցինք, հոտոտեցինք, տեսանք ներսում գտնվող կորիզները և վերջում համտեսեցինք։ Պատմեցին դդմի օգտակարության մասին և Ինչ կարող ենք պատրաստել դդմից՝ մուրաբա, ջեմ, չիր, աղցան, կոտլետ, դդմապուր նաև հայկական ղափամա։