Ծեսի օրը՝ փետրվարի 14
Անցկացման վայրը՝ Արևելյան դպրորց -պարտեզ
Սկիզբը՝ ժամը 11.00-ին
Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ
Ծրագրում՝
Սովորողները խմբերում պատրաստում են հալվա, փոխինձե գնդիկներ: Թղթերի վրա նկարում են « չար» բառեր՝ խարույկը նետելու համար:
Խարույկը վառվելու է Արևելյան դպրոց — պարտեզի բակի տարածքում: Ըստ ծիսական կարգի՝ յուրաքանչյուր մասնակից իր բաժին փայտիկը կամ ճյուղն է ավելացնում կրակին: Մինչ խարույկի իջնելը ուրախ երգ ու պարով պտտվում ենք խարույկի շուրջը: Այդ ընթացքում , ծնողները, հյուրերը ծիսական ուտեստներ են մատուցում՝ շրջելով հանդիսականների մեջ (փոխինդ, աղանձ, ադիբուդի, գունավոր կոնֆետներ, հալվա):
Հյուրասիրությունը՝ երգի, պարի, բարեմաղթանքների, օրհնանքների ուղեկցությամբ:
Երգեր՝
- «Տերընդեզ»
- «Խնոցի-հարոցի»
- «Կուտ ու կես»
- «Պսակ-պսակ»
- «Արև,արև»
Պարեր՝
- Թամզարա
- Ծաղկաձորի
- Նինարե
Հետո սկսում ենք կրակի վրայով թռչելու արարողությունը, որն ուղեկցվում է ազգային երաժշտությամբ՝ երգերով, պարեղանակներով: Իսկ կրակի վերջնական մարելուց հետո մոխիրը ծիսական օրհնանքներով շաղ ենք տալիս պարտեզի այգում: Իսկ վերջում կվայելենք ձմեռային խաղերը…
Ծիսական խաղեր
Աղջիկ փախցնոցի
Աքլորակռիվ
Գոմշակռիվ