Рубрика: Դդմածես

Դդմահացիկ

Դդմածեսին ընդառաջ այսօր սաների հետ պատրաստեցինք դդմի տեսքով հացիկներ։ Հացը համարել են սեղանի զարդ, սեղանի թագավոր: Հայաստանում ամենալավ ու ամենահարգված գործն էլ հացթուխի գործն է համարվել: Երգելով հունցեցինք խմորը, պատրաստեցինք փոքրիկ գնդիկներ, որոնց տվեցինք դդմի տեսք։ Մինչ ջեռոցում կթխվեր մեր դդմահացիկները խմբասենյակը վերածվել էր իսկական խառնաշփոթի։ Ամբողջությամբ ալրաթաթախ էին եղել։ Ալյուրի վրա մատիկներով նկարեցին տարբեր պատկերներ։ Որից հետո համտեսեցին մեր դդմահացիկները։ Շատ համեղ էր ստացվել: