Рубрика: Նախագծեր

Զատկի ծես

Նախագծի անվանումը՝  « Զատկի ծես»

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, դաստիարակներ, ընտանիքի անդամներ, երաժշտության ուսուցիչ

Վայրը՝ Արևելյան դպրոց-պարտեզ, ընտանեկան միջավայր,

Տևողությունը՝ մարտ, ապրիլ

Читать далее «Զատկի ծես»
Рубрика: Նախագծեր

Ծաղկազարդ

Նախագծի անվանումը՝  « Ծաղկազարդ»

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, դաստիարակներ, ընտանիքի անդամներ, երաժշտության ուսուցիչ

Վայրը՝ Արևելյան դպրոց-պարտեզ, ընտանեկան միջավայր

Օրը` Ապրիլի 11 ժամը 11:12

Читать далее «Ծաղկազարդ»
Рубрика: Մանկական բանաստեղծություններ

Բանաստեղծություններ

«Ծիտն ու բազեն»

Ծիտը ծառին ծլվլում է.
— Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ.
Բազեն գլխին պտըտվում է.
— Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ…
Ծիտը լռեց, ծիտը վախեց.
— Վա՜յ, վա՜յ, վա՜յ…
Բազե՜, թը՜ռռ, բազե՜, թը՜ռռ.
― Հա՜յ, հա՜յ, հա՜յ…
Բազեն թռավ,
Բազեն փախավ,
Ի՜նչ լավ էլավ..

Մարտ

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.

Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,

Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

ՔԱՄԻՆ

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,

Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։

Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։

Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։

Բզեզ

Բը՛զ, բը՛զ, բզբըզան,
Բզեզն եկավ տզտզան,
Եկավ-ընկավ թակարդը,
Նրան բռնեց չար սարդը

Рубрика: Նախագծեր

Մարտ ամսվա աշխատանքային նախագիծ

Նախակրթարանի օրացույց 2021-2022

Գարնանային պարտեզ

Մարտ 2022

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08:45-09:30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում: Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել)։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, բուժքույրը ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլ.մատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30:
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00-Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 10:45-12:00— Գարնանային պարտեզ` ամենօրյա զբոսանք մաքուր օդում 30 րոպե, օրվա գործունեություն
  • 12:30-13:00Ճաշ
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • 16:0016:45— Զբոսանա մաքուր օդում, զատ գործունեություն, տուն ճանապարհում:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել, սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի,ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • Բնագիտական գործունեություն` ուսումնասիրում ենք բանջարեղենները՝ տեսքը, համը, կորիզները, տերևները, սերմ ենք ցանում, խնամում ենք մեր թաղարները, կատարում հետաքրքիր բնագիտական փորձեր
  • Տեխնոլոգիա՝ աշխատանք գունավոր թղթերով, պլաստիլինով, կավով

Խոհանոցային գործուեություն՝ 

  • Պատրաստւմ ենք համեղ թխվածքաբլիթներ մայրիկատոնին ընդառաջ

Այլընտրանքային նկարչություն՝ 

  • պոլիէթիլային տոպրակի վրա

Երգեր՝ Զատկական երգերի փաթեթ

Հեքիաթ-ներկայացում՝ 

Մարտ ամսվա օրացույց՝

  • Մարտի 1-ապրիլի 8` «Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես
  • Մարտ 1-ապրիլի 29` «Աղայան+ Ռոդարի» ստուգատես:
  • Մարտի 18` Տիգրան Հայրապետյանի օր
  • Մարտի 1-31՝ Ընտանեկան նախագծեի շքերթ

Մարտ ամսվա դաստիարակների սեմինարներ

  • Մարտի-4, 7, 11, 14, 18, 21, 25 28-ի պարապմունքներ. պարուսուցման ակումբ  (Լաերտ Գրիգորյան)-Ինգա Անտոնյան
  • Մարտի-3, 10, 17, 24, 31-ի պարապմունքներ. տեխնոլոգիա (…)-Աննա Զաքայան
  • Ապրիլի-1, 4, 8, 11, 15, 18, 22, 25, 29-ի պարապմունքներ. պարուսուցման ակումբ (Լաերտ Գրիգորյան)-Ինգա Անտոնյան
  • Ապրիլի- 7, 14, 21, 28-ի պարապմունքներ. հեծանվավարություն (Հրայր Հովհաննիսյան)-Աննա Զաքարյան

      Գործունեություններն ըստ շաբաթների՝

Մարտի 1-4
Երաժշտական պարապմունք։ Օրը գարնան գրկում։ Զբոսնում ենք այգում, խնամում շրջակա միջավայրը։ Ինքնագլորների շքերթ։ Անակնկալ նվեներ մեր մայրիկներին։ Բլբլան տեսանյութ իմ մայրիկը։ Ծառատունկ Արևելքի պուրակում ծնողների մասնակցությամբ։

Մարտի 7-11
Երաժշտական պարապմունք։ Անակնկալ նվերներ կպատրաստենք մեր մայիկների համար։ Տեխնոլոգիական աշխատանք՝ կպատրաստենք կավից ծաղիկներ մայրիկնեի համար։ Ձոն մայրիկին նախագծի շրջանակում, պատրաստում ենք այլընտրանքային թաղարներ։

Մատի 14-18
Երաժշտական պարապմունք։ Ինքնագլորների շքերթ։ Այլընտրանքային նկարչություն խճաքարերով։ Ռոդարիական մարզախաղեր լանջերին։

Մատի 21-25
Երաժշտական պարապմունք։ Օրվա եղանակի դիտարում-բլբլում ենք մեր տեսածի մասին։ Ինչն է փոխվում, երբ եղանակը ցրտից տաք է դառնում։ Ինչ գույն է գարունը։

Մատի 28-ից Ապիլի 1-ը
Երաժշտական պարապմունք։ Ածիկացան։ Խոհանոցային գոծունեություն կպատրաստենք համեղ թխվածքաբլիթներ

Рубрика: Ձմեռային պարտեզ

Ձմեռային պարտեզ․ Տեղեկանք

Ինգա Անտոնյան

2021-2022թթ․ Ձմեռային պարտեզ (դեկտեմբեր, հունվար, փետրվար) ամիսներին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի՝ Արևելյան դպրոց պարտեզում աշխատել եմ որպես 2-4 տարեկանների խնամքի և զարգացման խմբի դաստիարակ։

Ուսումնական բլոգ` Ինգա Անտոնյան

1. 2021֊2022 ուստարվա նախակրթարանի կարգեր

2. 2021֊2022 ուստարվա նախակրթարանի օրացույց

3. Ձմեռային պարտեզ

4. Դեկտեմբեր֊փետրվար ամիսների նախագծերը`

Աշխատանքայի նախագիծ (դեկտեմբեր)

Աշխատանքային նախագիծ (հունվար)

Աշխատանքային նախագիծ (փետրվար)

5.Դեկտեմբեր֊փետրվար ամիսների հաշվետվություններ`

Հաշվետվություն (դեկտեմբեր)

Հաշվետվություն (հունվար)

Հաշվետվություն (փետրվար)

6. Ընտանեկան առցանց նախագծերի ամփոփում`

Դեկտեմբեր
Հունվար
Փետրվար

7. Ձմեռային նախակրթարանի ծեսերի և ստուգատեսերի փաթեթներ`

Ատամհատիկի ծես
Ամանորի ծես
Դդմածես փաթեթ
Տյառընդառաջ փաթեթ
Բարեկենդան փաթեթ
Ծնողն անիվների վրա
Մարզական ստուգատես
Դիջիտեք 2022
Բնագիտատեխնիկական ստուգատես փաթեթ
Թումանյանական օրեր
Ազգային խոհանոց փաթեթ
Ինքնագլորների ստուգատես փաթեթ
Ազգային խաղեր փաթեթ

8. Հաջողված նախագծերը`

Ամանորյա ծեսը Արևելյան էլֆիկների արտադրամասում

Ինքնագլորներով ձմեռային ստուգատես

Դդմածեսի փաթեթ

Ծնողն անիվների վրա

Թումանյան պապիկ, տոնդ շնորհավոր (ընտանեկան)

Հովհաննես Թումանյան «Ճամփորդները»

Պարտեզն ընտանիքում

Բնագիտատեխնիկական փաթեթ

9. Հրապարակում բլոգում ըստ ամիսների (բլոգային ցուցիչի թվերով)՝

Դեկտեմբեր՝ 30 հրապարակում, 827 դիտում, 403 այցելու
Հունվար՝ 78 հրապարակում, 838 դիտում, 320 այցելու
Փետրվար՝ 29 հրապարակում, 564 դիտում, 268 այցելու

10.Սեմինար, ինքնակրթություն՝
Պարի սեմինար
Դաստիարակի օրագիր
Լեռնանիստ
Աիդա Պետրոսյանական կլոր սեղան

11. Սաների թիվը՝

Խմբում 25 սան է

Рубрика: Ծես

Բարեկենդան-փորեկենդան

Բարեկենդան, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու շարժական տոներից, նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պաս ընկած ժամանակաշրջանը։ Այդ օրը քահանայական դասին և ժողովրդին արտոնվում է ճոխ սեղան և զվարթություն՝ հաջորդող պահքը ուրախ սրտով մտնելու և երկարատև պահոց օրերին դիմակայելու համար։ Տոնն ավարտվում է Բուն Բարեկենդանով, որը նշվում է շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց կիրակի օրը։ Բարեկենդանին մարդիկ զվարճանում էին, երգում, պարում, գցում ճոխ սեղաններ, դիմակավորվում, կազմակերպում խաղեր և ներկայացումներ։ Գործածում էին հատկապես յուղալի ուտեստներ, մսեղեն և կաթնեղեն