Նախակրթարանի օրացույց 2021-2022
- Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08:45-09:30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում: Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել)։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, բուժքույրը ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլ.մատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30:
- Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
- 9:30-10:00-Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…: - 10:00-10:30—Նախաճաշ
- 10:45-12:00— Գարնանային պարտեզ` ամենօրյա զբոսանք մաքուր օդում 30 րոպե, օրվա գործունեություն
- 12:30-13:00—Ճաշ
- 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
- 15:30-16:00- Հետճաշիկ:
- 16:00— 16:45— Զբոսանա մաքուր օդում, զատ գործունեություն, տուն ճանապարհում:
- Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել, սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի,ճաշի և հետճաշիկի սեղանը:
- Բնագիտական գործունեություն` ուսումնասիրում ենք բանջարեղենները՝ տեսքը, համը, կորիզները, տերևները, սերմ ենք ցանում, խնամում ենք մեր թաղարները, կատարում հետաքրքիր բնագիտական փորձեր
- Տեխնոլոգիա՝ աշխատանք գունավոր թղթերով, պլաստիլինով, կավով
Խոհանոցային գործուեություն՝
- Պատրաստւմ ենք համեղ թխվածքաբլիթներ մայրիկատոնին ընդառաջ
Այլընտրանքային նկարչություն՝
- պոլիէթիլային տոպրակի վրա
Երգեր՝ Զատկական երգերի փաթեթ
Հեքիաթ-ներկայացում՝
- Բանաստեղծություններ
- Ճվիկներ`…«Հարի, հարի խնոցի», «Մատնախաղ», « Ճվիկ-ճվիկ»
- Ազգային խաղիկներ`…թաշկինակ, մուկն ու կատուն, զիլինա, գոմշակռիվ, աքլորակռիվ
- Մարզական խաղեր՝ գլուխկոնծիների շքերթ, բարձր թռիչքներ, ինքնագլորներ,
- Ռոդարիական մարզախաղեր
- Ամրակներով խաղ
- Շնչառական խաղ
- Շնչառական խաղ բիզբիզիկ
- Շնչառական խաղ
- Ծննդյան ծեսի կազմակերպում…
- «Ծուղրուղու» զարգացնող նյութերի ժողովածու 2-5տարեկանների համար
- «Աղայան+ Ռոդարի» ստուգատես (շրխկան, երգ, ոտանավոր,խաղ, շարժում…)
Մարտ ամսվա օրացույց՝
- Մարտի 1-ապրիլի 8` «Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես
- Մարտ 1-ապրիլի 29` «Աղայան+ Ռոդարի» ստուգատես:
- Մարտի 18` Տիգրան Հայրապետյանի օր
- Մարտի 1-31՝ Ընտանեկան նախագծեի շքերթ
Մարտ ամսվա դաստիարակների սեմինարներ
- Մարտի-4, 7, 11, 14, 18, 21, 25 28-ի պարապմունքներ. պարուսուցման ակումբ (Լաերտ Գրիգորյան)-Ինգա Անտոնյան
- Մարտի-3, 10, 17, 24, 31-ի պարապմունքներ. տեխնոլոգիա (…)-Աննա Զաքայան
- Ապրիլի-1, 4, 8, 11, 15, 18, 22, 25, 29-ի պարապմունքներ. պարուսուցման ակումբ (Լաերտ Գրիգորյան)-Ինգա Անտոնյան
- Ապրիլի- 7, 14, 21, 28-ի պարապմունքներ. հեծանվավարություն (Հրայր Հովհաննիսյան)-Աննա Զաքարյան
Գործունեություններն ըստ շաբաթների՝
Մարտի 1-4
Երաժշտական պարապմունք։ Օրը գարնան գրկում։ Զբոսնում ենք այգում, խնամում շրջակա միջավայրը։ Ինքնագլորների շքերթ։ Անակնկալ նվեներ մեր մայրիկներին։ Բլբլան տեսանյութ իմ մայրիկը։ Ծառատունկ Արևելքի պուրակում ծնողների մասնակցությամբ։
Մարտի 7-11
Երաժշտական պարապմունք։ Անակնկալ նվերներ կպատրաստենք մեր մայիկների համար։ Տեխնոլոգիական աշխատանք՝ կպատրաստենք կավից ծաղիկներ մայրիկնեի համար։ Ձոն մայրիկին նախագծի շրջանակում, պատրաստում ենք այլընտրանքային թաղարներ։
Մատի 14-18
Երաժշտական պարապմունք։ Ինքնագլորների շքերթ։ Այլընտրանքային նկարչություն խճաքարերով։ Ռոդարիական մարզախաղեր լանջերին։
Մատի 21-25
Երաժշտական պարապմունք։ Օրվա եղանակի դիտարում-բլբլում ենք մեր տեսածի մասին։ Ինչն է փոխվում, երբ եղանակը ցրտից տաք է դառնում։ Ինչ գույն է գարունը։
Մատի 28-ից Ապիլի 1-ը
Երաժշտական պարապմունք։ Ածիկացան։ Խոհանոցային գոծունեություն կպատրաստենք համեղ թխվածքաբլիթներ