Рубрика: ՃԱՇԱՑԱՆԿ

Ճաշացանկ 28.02-04.03

Երկուշաբթի 28.02.2022

Նախաճաշ՝

  • Միրգ, բրնձով շիլա, պանիր, հաց։

Ճաշ՝

  • Աղցան, վերմիշելով փլավ, պանիր,հաց, մածուն։

Հետճաշիկ՝

  • Թխվածքաբլիթ զեբրա, հաց, մածուն։
Читать далее «Ճաշացանկ 28.02-04.03»
Рубрика: Նախագծեր

Աղայանական Ռոդարի

Նախագծի անվանումը՝ «Աղայանական Ռոդարի»

Նախագծի տևողությունը՝ ամբողջ մարտ ամիսը

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, դաստիարակներ, երաժշտության ուսուցիչ, ծնողներ

Читать далее «Աղայանական Ռոդարի»
Рубрика: Մանկական բանաստեղծություններ

Բանաստեղծություններ

«Ծիտն ու բազեն»

Ծիտը ծառին ծլվլում է.
— Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ.
Բազեն գլխին պտըտվում է.
— Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ…
Ծիտը լռեց, ծիտը վախեց.
— Վա՜յ, վա՜յ, վա՜յ…
Բազե՜, թը՜ռռ, բազե՜, թը՜ռռ.
― Հա՜յ, հա՜յ, հա՜յ…
Բազեն թռավ,
Բազեն փախավ,
Ի՜նչ լավ էլավ..

Մարտ

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.

Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,

Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

ՔԱՄԻՆ

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,

Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։

Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։

Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։

Բզեզ

Բը՛զ, բը՛զ, բզբըզան,
Բզեզն եկավ տզտզան,
Եկավ-ընկավ թակարդը,
Նրան բռնեց չար սարդը