Рубрика: Ծես

Բարեկենդան-փորեկենդան

Բարեկենդան, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու շարժական տոներից, նշվում է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պաս ընկած ժամանակաշրջանը։ Այդ օրը քահանայական դասին և ժողովրդին արտոնվում է ճոխ սեղան և զվարթություն՝ հաջորդող պահքը ուրախ սրտով մտնելու և երկարատև պահոց օրերին դիմակայելու համար։ Տոնն ավարտվում է Բուն Բարեկենդանով, որը նշվում է շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց կիրակի օրը։ Բարեկենդանին մարդիկ զվարճանում էին, երգում, պարում, գցում ճոխ սեղաններ, դիմակավորվում, կազմակերպում խաղեր և ներկայացումներ։ Գործածում էին հատկապես յուղալի ուտեստներ, մսեղեն և կաթնեղեն