Рубрика: ՀԱՐԹԱԿՈՒՄ ԾՆՈՂՆ Է, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ 2021-2022, Ամանոր, Այլընտրանքային նկարչություն

Ծնողական սեմինար գոգնոցների ներկում բատիկով

Ամանորի ծեսին ընդառաջ ունեցանք ավանդույթ դարձած ծնողական հավես սեմինար։ Մինչ բոլոր ծնողները կհավաքվեին խմբասենյակում իսկական իրարանցում էր , բայց այս անգամ ծնողական իրարանցում՝ ինքնագլորների շքերթ , ծնողների մասնակցությամբ։

Հետո սկսեցինք այլընտրանքային նկարչություն՝ թաթիկանկարչություն։ Սաները նկարում էին մայրիկների օգնությամբ իրենց ամանորի ծեսի հանդերձանքը։ Փորձեցինք ստանալ տարբեր պատկերներ։ Շատ հետաքրքիր ու հավես միջավայրում։

Այնուհետև հյուս տոնածառի մոտ Ընկեր Տաթևի հետ երգեցինք ամանորյա ծեսի երգերը։
Իսկ վերջում պարեցինք միասնական պար ՝ թամզարա։