Рубрика: Ծես

Ատամհատիկի ծես

Ատամհատիկի Ծեսը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղացում,որտեղ տեղի ունեցավ մանուկների օրհնության պատարագ, ներկա էին դաստիարակներ , ծնողներ,սաներ։

Ատամհատիկ (ակռահատիկ կամ էլ ատամնահատիկ), հայկական ծես, որը կատարվում է մանկան առաջին ատամը դուրս գալուց հետո։ Ըստ ծեսի, մանկան նստեցնում են սեղանի վրա, գլխի վրա պահում մի կտոր, և կտորի վրա լցնում խաշած ցորենի, լոբու, սիսեռի, գարու և այլ հատիկներ։ Նախկինում արարողության ժամանակ, մանկան առաջ դրվում էին երեք իր՝ սանր, հայելի և դանակ։ Սանրը մանկան հավասար ատամներ ունենալու համար էր, հայելինառատության և պտղաբերության նշան էր, իսկ դանակնուժի։ Մեր օրերում մանկան դիմաց դնում են տարբեր առարկաներ, որ առարկային մանուկը առաջինը ձեռք տա խորհրդանշելու է նրա ապագա մասնագիտությունը։ Արարողությունն անցկացվում է երգերով ու պարերով։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում բոլոր ծեսերն կենդանի ու պարզ միջավայրում են անցկացվում, ատամհատիկի ծեսն էլ բացառություն չէ։Ծեսի օրն էլ պատահական ընտրված օր չէ՝ Աիդա Պետրոսյանի ծննդյան օրն է։ Այսօր Արևելքում տոնեցինք լուսահոգի տիկին Աիդա Պետրոսյանի թոռնիկի՝ Դավիթի ատամհատիկը ։Ասենք շնորհավոր մեր Դավիթի ատամիկը,առողջ, ամուր ատամ թող լինի։Մասնագիտությունների արկղիկից ապագա Սեբաստացի Դավիթը ընտրեց երկու մասնագիտություն՝ դերասան և բանասեր։ Ինչ էլ որ դառնա, թող լինի Աիդա Պետրոսյանի արժանի թոռնիկը։Որից հետո տեղի ունեցավ քաղցր հյուրասիրություն։

Рубрика: ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ 2021-2022

Հարիսայի ծեսի(փաթեթ)

Արևմտյան դպրոց պարտեզ՝

Արևելյան դպրոց պարտեզ՝

Հյուսիսային դպրոց պարտեզ՝

Հարավային դպրոց պարտեզ՝

Քոլեջ՝