Рубрика: Հաշվետվություն, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ 2021-2022

Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր ամիսը շատ հագեցած ամիս է: Իրար են հաջորդում ամենամյա ատամհատիկի և ամանորի ծեսերը։ Ուրախ տրամադրությամբ և մեծ սիրով նախապատրաստվեցինք այդ ամենին։ Սկսեցինք հետևյալ աշխատանքներով`

Ամանորյա օրացույց

Ամանորի ծեսին ընդառաջ այս տարի ևս պատրաստեցինք ամանորյա օրացույց։
Օրացույցը եղնիկի նման կտրատեցինք, սոսնձեցինք և փակցրեցինք պատին:

Ատամ,ատամ դուրս արի

Ատամ, ատամ, դուս արի,
Տես, քե ինչեր ենք բերե,
Չիր ու չամիչ ենք բերե,
Յուղ ու մեղր ենք բերե:

Ամանորյա ծեսը՝ էլֆիկների տոնավաճառում

Ատամհատիկի ծես

Ատամների խնամք

Երեխայի ատամների մաքրության մասին, ըստ բժիշկների, պետք է սկսել հոգ տանել դրանց ի հայտ գալուց ի վեր: Երկու տարեկան հասակից կանոնավոր կերպով պետք է վարժվի ատամ լվանալուն: Երեխային պետք է սովորեցնել, որ ամեն օր՝ օրը երկու անգամ, պետք է ատամները լվանա:

Ատամիկ տարոսիկ

Նախապես թղթերը կտրատեցինք ատամի տեսքով: Սոսնձեցինք, ամրացրեցինք բամբակ և դարձրեցինք ատամիկի տեսքով տարոսիկներ:

Հարիսայի ծեսի(փաթեթ)

Ատամհատիկի ծես

Ատամհատիկի Ծեսը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղացում,որտեղ տեղի ունեցավ մանուկների օրհնության պատարագ, ներկա էին դաստիարակներ , ծնողներ,սաներ։

Եթերում բլբլան TV-ն է

Այսօր սաները խցիկների առաջ կանգնած ասում էին իրենց ցանկությունները թե ինչ նվերներ են ցանկանում ձմեռ պապիկից։

Ինքնագլորների շքերթ

Այսօր խմբասենյակում ինքնագլորների խառնաշփոթ էր:

Ամանորյա հեքիաթ

Այլընտրանքային նկարչություն

Այլընտրանքային նկարչության համար մեզ անհրաժեշտ էր աղ, էմուլսիա և ջրաներկ: Էմուլսիայով ստացանք տոնածառի և փաթիլի տեսք վրան աղ լցրեցինք և գուաշով գունավորեցինք: Շատ հետաքրքիր ստացվեց:

Միլայի տարեդարձը

Այսօր մեր ընկեր Միլայի ծննդյան օրն էր։ Միլային սիրով շնորհավորեցինք, լավ լավ բարեմաղթանքներ ասեցինք, գովեցինք, երգեցինք և մի լավ ուրախացանք։ Իսկ հետո գնացինք սեղանների մոտ և Միլայի կեքսիկները գեղեցկացրեցինք: Մեր զարդարած կեքսիկները համտեսեցինք։

Տոնական գոգնոցների և գլխակապերի ներկում, բատիկի ոտիկների և թաթիկների տեխնիկաներով