Рубрика: ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ 2021-2022, Ծես

Ատամհատիկի ծես


Ատամհատիկի ծես 2-5 տարեկանների լաբորատորիայի բլոգում

Անվանումը` Ատամհատիկի ծես

Վայրը` Արևելյան դպրոց-պարտեզ

Մասնակիցներ` 2-4 տարեկաններ, դաստիարակներ, ծնողներ, հյուրեր

9։00- 9։15 Սուրբ Երրորդություն եկեղեցում մանուկների օրհնության կարգ

11։00 Կրթահամալիրում ֆիզարձակուրդում գտնվող դասավանդողների 20021 թ ծնված սաների Ատամհատիկի ծես։

Читать далее «Ատամհատիկի ծես»
Рубрика: Ամանոր, Ծես

Ամանորյա ծեսը՝ էլֆիկների տոնավաճառում

Ամանորյա նախագիծ «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ»

Եվ հավատա՝ ամանորին հրաշքներ կատարվում են։ Հանուն արդարության ասեմ, որ Ամանորը մյուս օրերից տարբերվում է նրանով, որ Ամանորը դա տարվա ընթացքում միայն մի օր է լինում, ինչպես ծննդյան օրը։ Ամանորի նախապատրաստական աշխատանքներից ամենատարբերվողը, կփաստենք՝ տոնածառն է։ Փայլիկներ, լույսիկներ, ինքնաշեն խաղալիքներ, ավանդական «Բասեն բարին…»։ Սիրուն է ձյունը, ցուրտը, սեբաստացիական անցուդարձը։ Ամանորին սիրում եմ, նվերները, ժպիտները, ծիսական սեղանի պարունակությունը։ Ամանորի հեքիաթը սկսվում է տոնական քննարկումներով ու խմբասենյակի զարդարանքներով, ծնողների՝ ամանորյա պատրաստություններով և ամանորյա ավանդական ձնառատ օրերով, ձնեմարդ պատրաստելով իսկ գազարը միշտ քիթն է։ Ոտքից գլուխ ձյան մեջ կորած մտցված հագուստով ու կեղտոտ կոշիկներով խմբասենյակում անցնելով ու դաստիրակների՝ «Հատակը նոր էի մաքրել»-ով Ամանորս սկսեց։ Մինչ Ամանոր աչքերի մեծ փայլով, երազանքներին հավատով գրում են ցանկություններիս ցուցակը (նամակ Ձմեռ պապիկին), շատ պարզ սեբաստացիական ու երեխայական ցանկություններ։ Ամանորն է շուտով, մի քանի ակնթարթ ու փոխվելու է տարեթիվը։ Եկե՛ք մինչ Ամանոր, մինչ այդ հեքիաթային պահը սկսենք սիրել շրջապատող աշխարհը և նորից մանկանանք։ Սեբաստացի սաների պես փայլուն աչուկներով ու մեծ երազանքներով ժպտանք իրար ու կյանքին և գունավորենք այն։

Անցկացման վայրը՝

Արևելյան դպրոց֊պարտեզ

Սկիզբը՝ 

Դեկտեմբերի 28. ժամը՝ 10:00

Մասնակիցներ`
Արևելյան դպրոց-պարտեզի 2֊4 տարեկաններ, դաստիարակներ, ծնողներ, մանկավարժական աշխատողներ, հյուրեր:

 Մուտքը`

  • Դաստիարակներ-աղջիկներ` սպիտակ շապիկներով (вадалазка), ջինսե կիսաշրջազգեստներ, սպիտակ զուգագուլպաներով, աշխատանքային֊ինքնաշեն գոգնոցներ և գլխակապեր։
  • Տղաներ` կարմիր շապիկներով (вадалазка), ջինսե տաբատներ, աշխատանքային֊ինքնաշեն գոգնոցներ և գլխակապեր։
  • Ծնողներ`Սպիտակ կամ կարմիր շապիներ, ջինսե տաբատներ։

Նախագիծ՝

Ամանորյա ծեսը՝ Արևելքի տոնավաճառում, տոնախմբության ծրագիր`

Միասնական երգ՝ «Այ քեզ, այ քեզ տոնածառ»

  • Հասմիկ. Այ քեզ, այ քեզ տոնածառ,
  • Համով, հոտով տոնածառ,
  • Ինգա. Զարդարել ենք տոնածառ,
  • Քաղցրահամ ու շատ պայծառ:
  • Հասմիկ. Քաղցր չամիչ, համեղ նուշ,
  • Տանձ ու խնձոր քաղցրանուշ,
  • Ինգա. Չրեր մրգեր, դեղձ ու նուռ ,
  • Ու մի կոկոս անչափ լուռ:
  • Հասմիկ. Գաթա ու տորթ ենք բերել,
  • Փայլուն խաղող ենք շարել,
  • Ինգա. Երգեր հազար, հազար միրգ,
  • Քեզ ականջօղ ենք արել:
  • Հասմիկ. Այ քեզ, այ քեզ տոնածառ,
  • Համով, հոտով տոնածառ,
  • Ինգա. Զարդարել ենք տոնածառ,
  • Քաղցրահամ ու շատ պայծառ:
  • Հասմիկ. Մրգով, գաթով, շատ համեղ,
  • Տանածառ ես, թե սկուտեղ:

Քայլք կարմիր գորոգով տոնական երաժշտության ներքո՝ «в лесу родился ёлчка»

  • Կարմիր գորգի վրա փայլող աստղերը միշտ, նուրբ ճաշակ ու յուրահատուկ, գեղեցիկ ոճ են ունեցել։ Արևելքի նախակրթարանի սաների և ծնողների առաջին բեմելը սեբաստացիական հասարակության մեջ, այսքան տպավորիչ դեռ չի եղել: Ներկայացնում ենք Արևելքի աստղերի` առաջին անգամ կարմիր գորգով քայլելը և fashion լուսանկարները:
  • Եվ սկսվում է Հեքիաթային տոնավաճառը։ Մեծիկ էլֆիկները դաստիարակների ուղեկցությամբ ընտրում են իրենց նվերները և վազելով գնում են մայրիկների հետ ձևավորելու։ Տոնական սրահի աջակողմյան մասում, սաներին սպասում են մայրիկները և դիզայներական տաղավարը։

Միասնական ընթերցանություն`Հ. Թումանյան  «Առաջին ձյունը». (ծափերով և դոփերով)։

  • Նվերները ձևավորելուց հետո, բարձ տրամադրությամբ, բոլորը դնում ենք տոնածառի տակ և սկսվում է Նոր տարվա հանդեսը։

Միասնական երգ՝ նոր տարվա հանդես

  • Որին հաջորդում է միասնական Թամզարան։
  • Էլֆիկները, ծնողները և դաստիրակները գնացք են կազմում և երգելով Զար, զընգը, բարձրանում են խմբասենյակներ։

Միասնական երգ`«Զար զընգը»(ծափերով և դոփերով)

  • Խմբասենյակներում սկսվում «Գաղտնի Սանտա» խաղը։ Մի փոքր մեր այսքան սիրված «Գաղտնի Սանտա» խաղի մասին: Գաղտնի Սանտա (Secret Santa), մի խումբ սաների և ծնողների կողմից նվերների անանուն փոխանակման սուրբծննդյան ծես է։ Գաղտնի Սանտա կոչվում է ինչպես բուն արարողությունը, այնպես էլ նրա մասնակիցներից ցանկացածը։ Արարողության նպատակն է սահմանափակել նվերների չափը: Այս տոնական արարողությանը մասնակցելը սովորաբար կրում է կամավոր բնույթ։ Սաների և ծնողական համայնքի հետ այս տարի կխաղանք այս զվարճալի խաղը և կապրենք իմացության հերթական հրճվանքը:
  • Հաջորդիվ անակնկալ ծնողներին և սաներին։ Տոնածառի տոնական խաղալիքներ, թե ինչ կլինի 2022֊ին և այլն։ Չենք բացում փակագծերը չէ որ անակնկալը մնում է անակնկալ։

Հյուրասիրությունը՝

  • Տարեգաթաներ, պասուց տոլմա, ասիլ֊վասիլ թխվածքաբլիթներ։

Ամանորյա երգերի ցանկ՝

  • В лесу родился ёлчка 
  • Այ քեզ, այ քեզ տոնածառ 
  • Նոր տարվա հանդես
  • Զար, զընգը

Տոնախմբության պատասխանատու՝

Արևելյան դպրոցպարտեզի նախակրթարան։