Рубрика: ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ 2021-2022, Պարտեզ՝ ընտանիքում, Ծես

Ընտանեկան Հարիսայի ծես

Հարիսան հայկական ավանդական կերակուր է , որն ունի բազմամյա պատմություն։ Այն հիմնականում պատրաստում են ձմռանը:

Հարիսայի ծեսին ընդառաջ ունեցանք ընտանեկան նախագիծ՝ «Հարիսայի ծեսը ընտանիքում» նախագիծը։ Նախակրթարանի սեբաստացիներն առաջին անգամ էին հարիսա եփում, բայց այնպես հմտորեն էին այդ ամենը անում։ Մայրիկների օգնությամբ գնումներ կատարեցին: Սեղան գցեցին և չմոռացան սեղանին դնել իրենց պատրաստած համեղ թթուն: Վստահ եմ, բոլոր սաներիս եփած հարիսան շատ համեղ է ստացվել:

Հարիսայի ծեսը Նարեկի ընտանիքում

Միլայի ընտանիքում

Կարինայի և Ռուբենի ընտանիքում

Արեգ ընտանիքում

Рубрика: Ամանոր, Ծես

Նախագիծ «Ղափամայի ծեսն Ամանորին»

Ղափամայի ծեսն Արևելյան դպրոց-պարտեզի 2-4 տարեկանների խմբում
կրթահամալիրի ուսումնական օրացույցով ավանդական տոներից մեկն է։
Դպրոցը-ծեսի բաց արհեստանոց տոնի ցուցադրության նախագծեր.

Похожее изображение

Ծեսի խոհանոց-դդմագովք՝ հրապարակված-նկարագրված-ձևավորված բաղադրատոմսերով
Զրույց դդմի մասին-երեխաներին ծանոթացնում ենք դդում բանջարեղենի հետ, պատմում դդմի օգտակար հատկությունների մասին։ Պատմում ենք, թե ինչպես է պատրաստվում Ղափաման

Մասնակիցներ` Արևելյան դպրոց-պարտեզի 2-4 տարեկաններ

Նախագծի նպատակը

  • Դդմի մասին  նոր տեղեկությունների ձեռքբերում
  • Դդմի օգտակար հատկություններին մասին տեղեկությունների ձեռք բերում
  • Ղափամայի ծեսի նախապատրաստում

Նախագծի խնդիրները

  • Բանավոր խոսքի զարգացում
  • Լեզվամտածողության և երևակայության զարգացում
  • Բառապաշարի հարստացում
  • Հաղորդակցական կարողությունների զարգացում
  • Արագ կողմնորոշվելու կարողություն զարգացում
  • Տեսածի, լսածի շուրջ կարծիք կազմելու և ազատ ինքնարտահայտվելու կարողության զարգացում
  • Ինքնուրույնության զարգացում, համատեղ աշխատելու կարողությունների ձևավորում

Ղափամայի պատրաստում

Դդումներից մեկով պատրաստել ծիսական Ղափամա: Նախապես ուսումնասիրել բաղադրատոմսը, պատրաստման առանձնահատկությունները: Կեղևը մաքրում ենք, վերևի մասը կափարիչանման կտրում, կորիզները հանում, մեջը լցնում ենք եփած բրինձ, կարագ, չամիչ, չրեր, մեղր և համեմում։ Այնուհետև տեղափոխում ջեռոց։