Рубрика: Նախագծեր, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻ 2021-2022

Աշխատանքային նախագիծ 3-7

Ընտանեկան առցանց նախագիծ․Հունվարի 3ից հունվարի 7-ը

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, սկսում դիմավորել սաներին:

Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։ Բուժքույրը դաստիարակներից մեկի դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլ․մատյանում:

Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, Ծնողի մուտքն արգելվում է:
Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, միջավայրը։ Բակում հավաքում են թափթփված աղբը,
9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
8:45-9:30 -Առավոտյան ծես Ընդունելություն
9:30-10:00 —Մարզական «Բարև,ես …», ռոդարիական մարզական խաղեր:
10:00-10:30—Նախաճաշ
12:30-13:00—Ճաշ
15:30-16:00- Հետճաշիկ: Ես կարողանում եմ…
(Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը
10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո 15-20 րոպե պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքներում:
10:40-11:00 Բակային խաղեր
11:00-12:00 Աշխատանքային գործունեություն ըստ նախագծի
13:00-15:00- Քուն (օրորոցային՝ Բարսեղ Կանաչյան):
16:00-17:00— Ազատ գործունեություն, տուն ճանապարհել:
Երգեր՝ Գնացեք տեսեք, «Արև ,արև,» «Եկեք ծեծենք » «Խնոցի-հարոցի»
Հեքիաթ-ներկայացում.«Շունն ու կատուն», , «Ով աշխատի, նա կուտի»
Հ. Թումանյան «Առաջին ձյուն», Ա. Խնկոյան«Ձմեռ պապի»,
Ճվիկներ…«Հարի, հարի խնոցի», «Մատնախաղ», « Ճվիկ-ճվիկ» Ազգայինխաղիկներ… թաշկինակ, մուկն ու կատուն, զիլինա
Բակային խաղեր`….գնդակախաղեր, Ձնագդիկ, սահնակներ:
Նախակրթարանի օրացույց

Հունվար

Հունվարի 5-6՝ Սուրբ Ծնունդ
Հունվարի 10-30՝ ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ.
Հանրակրթական Դիջիթեք 2022. թվային ուսուցման միջոցներով ուսուցման նախագծերի և մեթոդների
բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի
մարմնամարզական նախագծերի
ձմեռային մարզական խաղերի
ազգագրական ձմեռային փառատոն
Հունվարի 29՝ համայնքային տոն ` Ղափամայի ծես

Երկուշաբթի՝ Ամանորի մասին բլբլոցներ

Երեքշաբթի՝ Սուրբ ծննդյան բարեմաղթանքներ

Չորեքշաբթի՝ մարզական խառնաշփոթ

Ուրբաթ՝ բացիկի պատրաստում

Оставьте комментарий